1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա:
Բնակչության աշխարհագրության հիմնական խնդիրներից է բնակչության տարածական տեղաշարժերի վերլուծությունը: Բնակչության տարածական շարժունակության տեսակները բազմազան են: Դրանք կարող են լինել ամենօրյա, ժամանակավոր, սեզոնային և մշտական:
Բնակչության թվի աճի, կազմի և տեղաբաշխման վրա առանձնապես մեծ ազդեցություն է թողնում մարդկանց բնակության վայրի փոփոխությունը երկար ժամանակով, այսինքն՝ միգրացիան (գաղթը): Յուրաքանչյուր երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը
փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի, այսինքն՝ միգրացիայի հաշվին:
2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:
Բնական միջավայրի արտադրությունը մեծ ազդեցություն ունեն տարաբնակեցման վրա։ Եթե բանակն պայմանները բարենպաստ են և արտադրությունը զարգացած,ապա տարաբնակեցման մակարդակը համեմատաբար քիչ կլինի։
3․ Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:
Քաղաքները դասակարգվում և խմբավորվում են ըստ մի քանի հատկանիշների, որոնցից առավել հաճախ օգտագործվում են միջին մարդաշատությունը, գործառույթները (ֆունկցիաները), զբաղեցրած տարածքը և այլն:
Ըստ միջին մարդաշատության տարբերում են փոքր (մինչև
50
հզ. բնակիչ), միջին (
50−100
հզ. բնակիչ), մեծ (
100−250
հզ. բնակիչ), խոշոր (
250−500
հզ. բնակիչ) և գերխոշոր (
500
հզ.-ից ավելի բնակիչ) քաղաքներ: Գերխոշոր քաղաքների շարքում առանձնացնում են միլիոնանոց քաղաքները: