
ՀՀ-ում տիրող համաճարակի պատճառով մեր քոլեջում դասերն անցկացվում են հեռավար-առացանց ուսուցմամբ, որտեղ ուսուցիչները պատրաստում են տարբեր նախագծեր ու հետաքրքիր դասեր: Այս մեկ ամիսը լի էր տարատեսակ հանձնարարություններով, դասերով ու նախագծերով: Հիմնական նախագիծը դա «Հեռավար-առցանց ընտանեկան դպրոց»-ի նախագծերն են, որոնց, ցավոք ես չեմ մասնակցել, քանի որ կային բազմաթիվ խանգարող խնդիրներ: Ըստ իս, ընտանեկան նախագիծը չպետք է լինի պարտադիր, քանի որ ոչ բոլորը կարող են մասնակցել և բարձրաձայնել չմասնակցելու պատճառը: Իրականում ապրիլ ամսում ավելի շատ չարչարվեցինք ու աշխատեցինք, քան մնացած օրերին ու ամիսներին: Ես փորձում եմ ժամանակի մեջ տեղավորվել ու բոլոր առաջադրանքները անել( ինչը ոչ միշտ է ստացվում, քանի որ ծանրաբեռնված է յուրաքանչյուր օրս):
•Այն նախագծերը, որոնց մասնակցել եմ, կներկայացնեմ ստորև.
Ինքնակրթություն. հոդվածների իմ ընտրանին
Բնապահպանական նախագիծ: Ինչպե՞ս օգտագործել պլաստիկե շշերը
Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից
Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․
«Ամառային ճամբարը ուսանողների հետ» տեխնոլոգիական նախագիծ
Ողջ ապրիլ ամսվա կատարած առաջադրանքները.
Հեռավար-առցանց ուսուցում 30-14