Հասարակագիտություն 27-8

on

«Պատերազմը և քաղաքականությունը»
Թեմաներ՝
1. «Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ»
2. «Արցախյան հակամարտության պատմական  արմատները»

«Տարածքային հակամարտություններ։ Հարավկովկասյան  հակամարտություններ»

•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․


★Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․

Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինում են՝
-հակամարտություններ պետությունների միջև
-հակամարտություններ պետությունների ներսում:

★Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։

Լուծել բանակցությունների միջոցով կամ Միջազգային դատարանի վճռով:

★Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Առանձնացում են 4 փուլ՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների:

★Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞նք են դրանք։

Առաջին տեսակ. վերադարձ հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացում:
Երկրորդ տեսակ. փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումը մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը:

★Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

1992 թվականի օգոստոսին Աբխազիայի Գերագույն խորհրդի և Վրաստանի ղեկավարության միջև առկա քաղաքական հակասությունները, կապված Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ Աբխազիա մտնելու հետ, վերածվեցին զինված բախումների: Ռազմական գործողությունները ընթանում էին վրացական և աբխազական զինված կազմավորումների, ինչպես նաև կողմերին աջակցելու նպատակով Հյուսիսային Կովկասից ժամանած կամավորների միջև և տևեցին ավելի քան մեկ տարի: Հակամարտող կողմերը միմյանց մեղադրում էին քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների մասսայական խախտումներ կատարելու մեջ:

★Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Ամեն ինչ սկսվեց, երբ օսերը չճանաչեցին անկախացած Վրաստանի գերիշխանությունը և զինված պայքար սկսեցին նրա դեմ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո Օսեթիան Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ Կովկասյան լեռնաշղթայի ջրբաժանով տրոհվել է երկու մասի։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրացիների մոտ տարածում էր ստանում այն միտքը, որ Հարավային Օսեթիայի ինքնավարությունն անօրինական է և պետք է վերացվի։ 1989թ.-ին Հվ. Օսեթիայի մարզային խորհուրդը որոշում ընդունեց ինքնավար մարզը Վրաստանի կազմում ինքնավար հանրապետություն կազմելու մասին։ 1990թ.-ի դեկտեմբերի 10-ին Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք Հարավօսեթական Ինքնավար Մարզը լուծարելու մասին։ Մարզի տարածքի մի մասում մտցվեց արտակարգ դրություն, որին հաջորդեցին զինված բախումներ, եղան մեծաթիվ զոհեր, հազարավոր բնակիչներ դարձան փախստականներ ու բռնի վերաբնակներ։

★Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։

Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանները զանգվածային հրետանակոծությունը։ Մի քանի ժամ հետո տեղի ունեցավ վրացական զորքի հարձակումը։ Հակամարտությանը Հվ. Օսեթիայի կողմից միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին «խաղաղության հարկադրելու գործողության» հիմնավորումով, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, Աբխազիան՝ Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի շրջանակներում։ Օգոստոսի 12-ին և 13-ին Ռուսաստանը և Աբխազիան հաջորդաբար հայտարարեցին ռազմական գործողություններն ավարտելու մասին։
Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
Արդյունքում Ռուսաստանը 2008թ.ի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ։

★Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը

Հավանաբար Վրաատանը կկարողանար իրեն հպատակեցնել անկախության ձգտող ժողովրդին, քանի որ նա ավելի մեծ զինուժ ուներ նման պայքարը հաճողությամբ ավարտելու համար։

Թեմա՝ «Արցախյան հակամարտության պատմական  արմատները»

•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

★Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։

Ըստ «Աշխարհացույցի» մեր թվարկության առաջին դարում Ղաչաբաղ կոչվող պատմա-աշխարհագրական տարածքը եղել է Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների սահմաններում։ Եվ այն միշտ բնակեցված է եղել հայերով և կազմել է հայկական պետականության մի մաս, իսկ պետականության բացակայության պայմաններում էթնոմշակությանին տարածքի մի մաս։

★Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։

Քանի որ ԽՌ-ում դաշնակիցների կարիք ունեին Անդրկովկասի տարածքում, այդ իսկ պատճառով Խարհրդային Ռուսաստանի մի շարք զիջումների գնաց և տարածքներ շռայլեց թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։

★Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։

Նրանք ի տարբերություն Նախիջևանի բնակչության մնացին և ծնկի չեկան ադրբեջանական իշխանությունների դեմ, ադրբեջանական քաղաքականությունը չկարողացավ հայաթաձել Արցախը։

★Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները:

Նրանք ոչ միայն հայրի, այլև ազգային փոքրամասնություն կազմող այլ ազգերի դեմ ճնշումներ  էին գործադրում, և այդ ազգերի թիվը գնալով նվազում էր, և ահա այժմ Նախիջևանում չկա ոչ մի հայ այդ քաղաքականության հետևանքով։

★Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։

Նրանք ոչ միայն հայրի, այլև ազգային փոքրամասնություն կազմող այլ ազգերի դեմ ճնշումներ  էին գործադրում, և այդ ազգերի թիվը գնալով նվազում էր, և ահա այժմ Նախիջևանում չկա ոչ մի հայ այդ քաղաքականության հետևանքով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s