«Հայկական հարցի միջազգայնացումը»
1- «Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը»
2- «Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին»
1.«Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը»
•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
★Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։
Արևելյան հարցը Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումն է դիվանագիտության և պատմական գրականության մեջ:
★Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։
Արևելյան հարցի մի դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր։ Հենց այդ վեճն էլ հիմք դարձավ, տերությունների միջև Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու, պայքարին։
★Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։
Հարաբերությունների սրումը 1853թ։-ի աշնանը հանգեցրեց հերթական ռուս-թուրքական պատերազմի: 1854թ. Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Սարդինական թագավորությունը: Արևմտահայերի ձգտումները այս անգամ էլ չեն իրականանում:
★Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։
1856թ.-ի մարտին հաշտության պայմանագիր է կնքվում Փարիզում: Պայմանագրով կատարվում է գրավված տարածքների փոխանակում: Ռուսաստանը կրկին հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից, որպեսզի Ղրիմը վերադարձնի:
★Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։
Պատերազմից հետո Ռուսաստանի գլխավոր խնդիրը դարձավ Բալկաանյան թերակղզում և սևծովյան տարածաշրջանում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգային հեղինակության վերականգնումը:
★Ի՞նչ նշանակում՝ «սահմանադրական միապետություն»։
Սահմանադրական միապետությունում օրենսդրական իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը (միապետը թագավորում է, այլ ոչ թե կառավարում)։
★Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։
Ռուսական զորքը կազմում էր 185-հազար, նրան էին միացել սլավոնական ժողովրդի զինված ուժերը, խոշոր թվով հաղթանակներ տարան թուրքական 160-հազարանոց զորքի դեմ: Անցնելով Դանուբ գետը՝ ռոիսական զորքը գրավեց Բուլղարիայի Շիպկապի լեռներնանցքը:
★Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։
Ռուսական զորքը կազմում եմ մոտ 70-000:
Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գործող մոտ 50-հազարանոց Կովկասյան կորպուսն էր: Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Կորպուսի Երևանյան ջոկատը գործում էր ճակաթի ձախ թևում:
★Նկարագրե՛ք «Երևանյան ջոկատի» Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։
Ապրիլի 30-ին Երևանյան ջոկատը գրավում է Բայազետը, ապա նաև Ալաշկերտն ու Դինանինը:
★Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։
10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց չեն կարողանում գրավել: Օգնություն ստանալով Տեր-Ղուկասովից, ազատագրվում է Բայազետը և ունենում է հերոսական պաշտպանություն:
★Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
Կարսի համար մղվող երկարատև կռիվներում ռուսական զորքը շատ կորուստներ ունեցավ:
★Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։
Հազարավոր հայեր կամավոր մտել են Հայկական միլիցիայի մեջ, որը կռվում էր ռուսական զորքի կազմում: Ավելի քան 40 հզ. հայեր ընդգրկվել էին ռազմական գործողություններին մասնակցող զորամիավորումներում: Ռուսական բանակների կազմում մարտնչել են հայ 7 գեներալ և շուրջ 500 սպա: Գրաված շրջանների հայ բնակիչները բազմապիսի օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին:
★Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։
Կամավորական ջոկատներում հայեր էին հիմնականում, որոնց մեծ մասը սեփական միջոցներով էր զինվում։ Հենց կամավորական շարժման լայն ծավալ ստանալը պատճառ դարձավ ջոկատների հավաքագրման դադարեցմանը։
Հայերը ոգևորված էին, քանի որ հույս ունեին, որ եկել է ազատագրման պահը, և նրանք շուտով դուրս կգան թուրքական լծից։
2- «Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին»
•Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
★Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
Քանի որ ռուսական դիվանագետները Արևմտյան Հայաստանի հողերը համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք:
★Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
Ռուսաստանի տարածք էին անցնում Կարսի, Ալաշկերտի, Արդահանի, Կաղզվանի, Օլթիի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով:
★Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը կազմված էր 29-ը կետից, որի 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, Հայաստանին: Բարձր դուռը պատրաստվում էր մինչև ռուսական զորքի դուրս բերումը (6 ամիս) հայաբնակ տարածքներից, կատարել բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը:
★Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
25-րդ հոդվածը ռուսական զորքերին իրավունք է տալիս մնալ Հայաստանում 6 ամիս:
27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսական զորքին օգնած քրիստոնյաներին:
★Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
Մեծ Բրիտանիան և Ավստրո հունգարիան ունեին դժգոհություններ և պահանջում էին պայմանագրի կետերը ամբողջությամբ համաձայնեցնել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով: Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի գլխավորությամբ Բեռլինում գումարվեց վեհաժողով:
★Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
Քանի որ Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ առնել հայերի գործողությունները:
★Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
Պատվիրակությունը գլխավորում էր Մկրտիչ Խրիմյանը: Պատվիրակության կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը, և Խորեն Նարբեյը:
★Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
Մայիսի 15-ին կնքվում է գաղտնի համաձայնագիր, ըստ որի Մեծ Բրիտանիայի տարածք են անցնում Թուրքիայում գտնվող Կիպրոս կղզին և դրա դիմաց Մեծ Բրիտանիան խոստանում էր պաշտպանել Թուրքական պահանջները:
★Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
Հայկական հարցը հատկապես Մեծ Բրիտանիայի քաղաքականության հետևանքով վճռվում է առանց հայերի մասնակծության:
★Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։
★Ներկայացրե՛ք «Երկաթի շերեփի» պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։
Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն:
★Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։
Կարծում եմ՝ ուղղակի շահավետ չէր հայերի առաջարկը, բացի այդ գաղտնի պայմանագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև։ Նաև հիշենք Խրիմյան հայրիկի «Երկաթի շերեփի» պատմությունը։