


Նորիկ Հմայակի Հարությունյանը ծնվել է Ստեփանավանի՝ Գյուլագարակ գյուղում, 1939 թ.-ին փետրվարի 11-ին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հայրը՝ Հմայակ Հարությունյանը, մեկնում է պատերազմ, իսկ ավարտից հետո շարունակում է զինվորական գործունեությունը: Մայրը՝ Նինա Հարությունյանը աշխատել է «ՀայԷլեկտրո» գործարանում, ունեցել են 3 զավակ՝ Նորիկ, Լյովա և Ջուլիա Հարությունյանները:



1945թ.-ին նա սովորել է Զեյթուն թաղամասի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո անցել է ծառայության Կիևում, այնուհետև 1959թ.-ին ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի «Նկարչա-գծագրական» բաժին:






Ուսանողական տարիներին ծանոթանում է Քնարիկ Մանուկյանի հետ, ում հետ էլ՝ 1967թ.-ի սեպտեմբերի 28-ին ամուսնանում է: Համատեղ կյանքում նրանք ունենում են 3 երեխա՝ Վահե, Վիլեն և Լիլիթ Հարությունյանները:



Նույն տարում Մանկավարժական ինստիտուտի նշանակմամբ, մեկնում են Լոռվա շրջան՝ աշխատելու:
1973թ.-ին նշանակվել է Ստեփանավանի «Գեղարվեստի դպրոց»-ի տնօրեն:
Աշխատանքային գործունեության տարիներին կատարել են ձևավորման աշխատանքներ, կառուցել են կոթող-հուշարձան՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված մարտիկների հիշատակին:


1976թ.-ին վերադառնալով Երևան, նշանակում են՝ հաշվի առնելով նրա արդյունավետ գործունեությունը, Եղվարդի և Նոր Հաճնի նորաբաց «Գեղարվեստի դպրոց»-ների տնօրեն (Նոր Հաճնի մասնաճյուղը ղեկավարել է կինը): Դպրոցի սաներն ունեցել են բազմաթիվ հաջողված ցուցահանդեսներ, ավարտելուց հետո ոմանք ընդունվել են «Գեղարվեստի ակադեմիա» և այլ արվեստի ուղղություններ ունեցող ուսումնական հաստատություններ:
1980թ.-ին, երբ բացվեց «Վերնիսաժը», պարբերաբար ամուսիններն իրենց ստեղծագործությունները ներկայացնում էին ցուցահանդես-վաճառքի:
2020թ.-ի ապրիլի 3-ին, Նորիկ Հարությունյանը հեռացավ կյանքից:



«Նվիրում եմ իմ թոռնիկ՝ Քնարին»















