Կյանքի սևն ու սպիտակը

on

Ըստ իս, բոլոր մարդիկ ծնվում են կյանքի սև ու սպիտակ գույներով, բայց ծնվելուց ստանում են ներկերի մի պնակ և վրձնի հարվածով կարողանում են գունավորել կյանքը: Մինչև գիտակից տարիքը, երեխաներն ունեն իրենց շնորհված ներկերը, որոնք սպառվում են հասուն տարիքում և գալիս է պահը, երբ պետք է ներկապնակը լցնել նոր ներկերով: Այդ տարիքում շատերը իրենց խնդիրների պատճառով կյանքը տեսնում են սև ու սպիտակ, գորշ, դատարկ, լինում են հիասթափություններ, բայց դրա հետ մեկտեղ լինում են ձեռքբերումներ, որոնց շնորհիվ ներկապնակում ավելանում են ներկեր: Կյանքում առաջացած խնդիրների լուծումների համար էլ օգտագործում ենք ձերքբերումներից առաջացած ներկերը: Այսինքն ամեն բան մարդուց է կախված, եթե կա ցանկություն՝ կա ներկ, իսկ եթե չկա ցանկություն, ապա ներկապնակն ու վրձինը է՛լ մարդուն պետք չեն գալիս և շատ հաճախ մարդն էլ իրեն անպիտան զգալով, վերանում է աշխարհից: Իրականում կյանքի գույներն այդքան էլ հարուստ չեն, ինչքան կյանք մտնելուց առաջ պատկերացում ես: Ինչևէ, ուղղակի կյանքը վայելել է պետք, լինի անգույն թե գունավոր, այն մեզ տրված է մեկ անգամ և ինչ-որ խնդրից խուսափելու համար կյանքը չպետք է ընդհատվի, որովհետև կյանքում խնդիրները ավելի շատ են, քան մարդու գլխի մազերը…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s