Քոլեջի ընդունելության հրավեր

on

Քոլեջի գլխավոր կայք

Բարև Ձեզ, ես Քնարիկ Հարությունյանն եմ և սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում: Քոլեջում ես ընտրել եմ զբոսաշրջության բաժինը և ցանկանում եմ մի փոքր պատմել Քոլեջի մասին: Սեպտեմբերի սկզբից շատ փոփոխություններ են արվել Քոլեջում և հիմա ամբողջովին Քոլեջը տարբերվում է մյուս քոլեջներից, թե՛ իր արտաքին տեսքով, և թե՛ իր ներքին: Այս տարի Քոլեջում ստեղծվել է մի հարթակ, որին անվանում ենք Վերնատուն, այդտեղ հիմնականում անցկացվում է գրական հավաքներ, բաց դասեր, նաև դասաժամեր: Թարմացվել են լսարանները, փոփոխվել է խոհանոցը, արդեն ունենք մեր սեփական գինու արտադրամասը և արտադրվում են գինիներ(ի դեպ անմահական են):
Մի փոքր պատմեմ քոլեջում անցնող իմ առօրյայից. նախ սկսեմ դասաժամերից, որոնք անցկացվում են համակարգիչներով կամ պլանշետներով, դասերը տարբերվում են դպրոցներից և այլ մնացած կրթական հաստատություններից, օրինակ՝ դասի թեման կարող ենք առաջարկել մենք, ունենք ազատ խոսքի իրավունք և կարող ենք արտահայտել այն միտքը, որը մենք ինքներս ենք ցանկանում:
Քոլեջի ամենամեծ ձեռքբերումս՝ դա իմ ընկերներն են, ում հետ մենք մի թիմ ենք ու աշխատում ենք միշտ միասին, Քոլեջի առավելություններից է նաև թիմով աշխատելու հնարավորությունը, երբ նախագծերը կամ որոշ դասեր կարող ես անել ընկերներիդ հետ: Նաև Քոլեջն ինձ գրավել է իր ազատությամբ, ես կարող եմ հագնել այն, ինչ ես եմ ցանկանում, չկա որևէ պարտադրանք: Դասերը կարող ենք մատուցել թե՛ Քոլեջում պատմելով, և թե՛ ֆիլմեր պատրաստելով՝ ընտրությունը մերն է: Դասերն անցկացվում են WordPress հավելվածի միջոծով, որը մեզ ծառայում է թե՛ որպես գիրք, և թե՛ տետր, հավելվածում մենք կարող ենք խոսել, գրել, կիսվել մեր ցանկություններով, երազանքներով, չկա սահմանափակում:
Հա՜, ամենակարևորը, դրանք ճամփորդություններն են, որը հաստատ չեք գտնի ուրիշ տեղերում, խոսքերն ու բառերն անգամ չեն բավականացնում նկարագրելու համար, շա՜տ «հավես» ժամանակ ենք անցկացնում, զբաղվում ենք ինչով ասես, ա՛յ հենց ֆիլմերում նկարագրվող՝ «հավես» ճամբարների նման: Դե տնօրենի, ուսուցիչների դրական ու «թույն» լինելու մասին չխոսեմ, կարող ես շփվել ու կիսվել ամեն ինչով, ամեն հարցով՝ ինչպես կկիսվես ու կշփվես ընկերներիդ հետ: Ասածս ինչ «կցուցանե», գալով «Մխիթար Սեբաստացի» քոլեջ, հաստատ չեք «փոշմանի» Ձեր ընտրության համար:

Քոլեջի իմ ամենամեծ ձեռքերումը՝ «Պիծիրյո»
Քոլեջի պատրաստածը
Քոլեջի գինու փոկիրի տակառիկը
Քոլեջի «Վերնատուն»
«Վերնատուն»
Քոլեջի «Դդմատոնին» պատրաստած սեղանն ուտեստներով ու ընկեր Մարիամը
Քոլեջի փայտե աստիճանները
Քոլեջի գինիները
Քոլեջի ամանորյա կրեատիվ տոնածառը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s