Երանի՜ տեսնեի… երանի՜ տեսնեի նրա վառվող աչքերը, անկեղծ ու մաքուր ժպիտը, կամ ուղղակի տեսնեի նրան…Բայց ու՞մ, դա ես ինքս էլ չգիտեմ… հավանաբար ինքս ինձ… երանի տեսնեի իմ անկեղծ ժպիտը, վառվող աչքերը, որոնց մեջ կա ուրախություն, սեր, ցանկություններ։ Երա՜նի տեսնեի, գոնե մեկ անգամ տեսնեի իմ մեջ ապրող երկրորդ «ես»-ին, ով ինձ հետ է միշտ ուրախ, թե՛ տխուր պահերին, մենակ ու դատարկ պահերին, դժվար ու անանցանելի ճանապարհներին։ Հը՜մ, երևի ճիշտ կլինի անվանեմ իմ «ես»-ին՝ Փին, ըհը՛, հենց Փի՛ն էլ կանվանեմ: Առանց Փինի կյանքս կարծես մռայլ լինի, քանի որ ես նրա հետ տեսնում եմ գեղեցիկը, զգում եմ գեղեցիկը, կիսում եմ գեղեցիկը..