Աշխարհագրություն 13-23

on

Աշխարհագրություն 13-18

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը և հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը և
բազմազավակությունը, կաթոլիկությունը և մահմեդականությունն արգելում են
հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է
բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Երկու ընդհանրություններն էլ ունեն իրենց ծեսերը, ավանդույթները, որին հետևում է տվյալ ազգը, որը ունի նաև կրոնական պատկանելություն։ Օրինակ՝ եզդիների համայնքը, ապրում են Հայաստանում, բայց հետևում են իրենց կրոնին և ծեսերին։

Օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը։

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝
կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:

Քրիստոնեությունն
ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայերը 301 թ.: Դավանորդների թիվը XXI դ. սկզբներին կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում,
Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոնը կապվում է իր հետևորդների ազգային պատկանելիությամբ և որի հետևորդ դառնալը ուղղակիորեն նշանակում է դառնալ տվյալ մշակութային-էթնիկ հանրույթի մի մաս։ Ազգային կրոնները տարբերվում են այն կրոններից, որոնք նպատակ ունեն արագ տարածվելու աշխարհում և ունենալ ավելի շատ հետևորդներ՝ անկախ ազգությունից: Ի հակադրություն դրանց՝ ազգային կրոններն ունեն սահմանափակ աշխարհագրական տարածվածություն, և դրանց հետևորդ լինելը որոշվում է ազգային պատկանելիությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s