
•Ընդհանուր տեղեկություն երաժշտության մասին
Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի հիման վրա:
Երաժշտության հիմնական տարրերն ու արտահայտչամիջոցներն են
լադը (ձայնակարգը, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների վերացարկված համակարգը),
ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված հաջորդականությունը),
չափը (ռիթմի կազմակերպման համակարգը),
տեմպը (ստեղծագործության կատարման արագության աստիճանը),
ներդաշնակությունը,
բազմաձայնությունը,
գործիքավորումը և այլն:
Երաժշտության պատմականորեն առաջացած արտահայտչամիջոցների ողջ համադրումը երաժշտական լեզուն է:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն:
Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման հնարավորությունը` աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և ընկալում:
Հին աշխարհում՝ Եգիպտոսում, Հնդկաստանում, Հունաստանում, Չինաստանում և այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների արվեստը:

•Ձեր նախասիրած երգը
Երաժշտական ոճերից հիմնականում նախընտում եմ լսել ռոք, ջազ և դասական: Ունեմ մեծ քանակությամբ հավանած, սիրած երգեր ու խմբեր, որոնք ինձ հետ են ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Առանց երաժշտության իմ կյանքը կարծես լինի դատարկ, մերկ, անգույն… Երաժշտության շնորհիվ մարդ կարող է կրթվել, դաստիարակվել, արարել, ստեղծագործել…
Կփորձեմ առանձնացնել այն երգերը, որոնք լսում եմ ամեն օր՝
•Ձեր նախասիրած երաժշտական ստեղծագործությունը (գործիքավորում)
Tigran Hamasyan-Drip (ժողովրդական երգ, ջազային գործիքավորմամբ)
Nirvana-Lithium (գործիքավորում)