
«Եթե՞ Հայաստանը քրիստոնեություն չնդուներ»
2- «Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
★Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին, ի՞նչ էլայեթների (նահանգներ) էր բաժանված։
Գտնվելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ՝ Արևմտյան Հայաստանը բաժանված էր Կարին, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների։
★Նկարագրե՛ք XIX դարի սկզբին Էրզրումի նահանգի դրությունը։
Էրզրումը կարևոր վարչամիավոր էր, որի կառավարիչը վալին էր, նա էլ կրում էր սերասկյարի և Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Եվ Էրզրումում բնակվում էր ավելի քան 400 000 հայ։
★Ովքե՞ր էին «կեսկեսները», որտե՞ղ էին բնակվում նրանք։
«Կեսկես» նշանակում է կեսհայ, կեսմահմեդական, այսպես կոչում էին մահմեդականացված հայերին, ովքեր բնակվում էին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում։
★Ինչպիսի՞ կացության մեջ էին ապրում հայերը և մնացյալ քրիստոնեաները Օսմանյան կայսրության տարածքում։
Նրանք ապրում էին ազգային ամենավայրագ ճնշումների, ազգային արժանապատվության հալածանքների, բնաջնջման վտանգի պայմաններում, իսկ թուրքական կառավարությունը հրապարակել էր դաժան մի օրենք, ըստ որի, մահապատժի կենթարկվեին մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաները, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։
★Նկարագրե՛ք Կիլիկիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։
Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Այստեղի իշխանական տների՝ Յաղուբյանների, Սուրենյանցների, Նորաշխարհյանների և Շովրոյանների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ հաջողվում էր։
★Ինչու՞ սկսվեց 1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմը։
Թուրքիան, Նապոլեոն Բոնապարտի ճնշումով, սկսեց այս պատերազմը ընդեմ Ռուսաստանի։
★Նկարագրե՛ք 1807 թվականի հունիսին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1807թ. ամռանը թուրքական զորքերը գլխավոր հրամանատար Յուսուֆ փաշայի գլխավորությամբ մի քանի անգամ հարձակման դիմեցին, բայց հաջողության չհասան։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Ռուսական յոթ հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան քսան հազարանոց զորախմբի նկատմամբ։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան հազար սպանված, իսկ Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց։
★Նկարագրե՛ք 1810 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունները։
1810թ.-ի նոյեմբերի սկզբին, տեղի հայերի ու վրացիների աջակցությամբ, ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը:
★Ինչպիսի՞ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1812 թվականի մայիսի 16-ի հաշտության պայմանագրով։
Ռուսաստանին են անցնում Բեսարաբիան և Աբխազիան։
★Ինչու՞ սկսվեց 1828-29 թթ ռուս-թուրքական պատերազմը։
Պատճառը ռուսների ցանկությունն էր՝ տիրանալու Բոսֆորին ու Դարդանելիին, նաև՝ ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում։
★Նկարագրե՛ք 1828 թվականի հունիսի ռազմական գործողությունները։
1828թ-ի հունիսի 23-ին ռուսները, պաշարելով Կարսը, գրավում են այն։
★Նկարագրե՛ք 1829 թվականի հունիսի ռազմական գործողությունները:
1829թ-ի հունիսին Վանի փաշան ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին։ Ու թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ։ Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն։ Այս մարտերին գործուն մասնակցություն ունեցան բայազետցի հայ կամավորականները։ Անցնելով հակահարձակման՝ ռուսական կայազորը փախուստի է մատնում Վանի փաշայի զորքերին։
Հունիսի 24-ին Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան։ Իսկ հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում։
★Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքված հաշտության պայմանագրով։
Ռուսական իշխանության տակ են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը։