Սեղանի թենիս

on

Անվանում

Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։ Անվանվան հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Պինգ-պոնգը երկու ձայնից է բաղկացած՝ պինգ, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր եղբայրներին։

Նկարագրություն

Խաղն անցկացվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է 15,25 սմ բարձրությամբ ցանցը։
Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր, որոնք պատրասված են փայտից և ամեն կողմից ծածկված են մեկ կամ երկու շերտ ռետինով։
Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ նարնջագույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցաշարերում չի օգտագործվում։
Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որն ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել։

Օգտագործվող պարագաներ

Սեղան

Սեղանի թենիսի սեղանը յուրահատուկ սեղան է, որը բաժանվում է երկու հավասար մասի։ Ունի չափսեր, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին. երկարություն՝ 274 սմ, լայնություն՝ 152,5 սմ, բարձրություն՝ 76 սմ։

Գնդաթի

Սեղանի թենիսի գնդաթի և 3 տարբեր չափի գնդակներ

Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիներ` պատրաստված ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից` ամեն կողմից։ Պրոֆեսիոնալ գնդաթիները չեն վաճառվում պատրաստ ձևով։ Մարզիկի մարզիչն ընտրում է հիմքը և վրայի ռեզինը։ Ռեզինի վրայի սպունգը լինում է աստիճաններով ՝ 35-ից (փափուկ) մինչև 47 (կոշտ), իսկ ռետինը լինում է հարթ կամ ցցաձողերով։ ITTF-ի կաննոների համաձայն գնդաթիի հիմքը պետք է 85 տոկոս լինի փայտից։

Գնդակ

Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսայից։ Գնդակի տրամագիծը՝ 40 մմ, զանգվածը՝ 2,7 գ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s