Քանի որ մարտի 16-ից ՀՀ տարածքում հայտարարվեց կարանտին, մենք անցանք հեռավար-առցանց ուսուցմանը: Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում կատարել ենք բազմատեսակ վարժություններ, նախագծեր, ֆլեշմոբեր, որոնք ունեցել են ուսուցողական բնույթ: Ճիշտ է հանձնարարությունները շատ են, իսկ ժամանակը քիչ, բայց ուսուցիչները փորձում են այդ ամենը մատուցել նոր և հետաքրքիր ձևով: Ցանկանում եմ ներկայացնել այս ընթացքում բոլոր առարկաներից իմ կատարած առաջադրանքները, նախագծերը և այլն, որոնք կտեսնեք ստորև:
Անգլերեն: Անգլերենից ամենատպավորիչը «Children who chase lost voices» մուլտֆիլմն էր, որը փորձեցի դիտել հենց անգլերենով ու ամեն դեպքում հասկացա ընդհանուր իմաստը և ես ուղղակի սիրահարվել եմ այդ մուլտֆիլմին: Ընդհանուր կատարում ենք հետաքրքիր առաջադրանքներ, փնտրում ենք հետաքրքիր նյութեր:
Իսպաներեն: Այս ընթացքում արել ենք շատ վարժություններ, դիտել ենք ֆիլմեր, նաև աշխատում ենք «Tutor» ծրագրով, որի շնորհիվ չենք մոռանում անցածը ու սովորում ենք նորը: Ընդհանրապես շատ շնորհակալ եմ ընկեր Բելլայից, քանի որ մատչելի ու արդյունավետ է սովորեցնում իսպաներեն, արթնացնում սեր ու ցանկություն դեպի այդ լեզուն:
Ռուսերեն: Ռուսերենից ընթերցում ենք պատմվածքներ, ստեղծագործություններ, ինչը հարստացնում է թե՛ մեր բառապաշարը, և թե՛ մեր ընդհանուր գիտելիքները: Նաև սովորում ենք գրեթե 0-ից, որի շնորհիվ կրկնում ու ամրապնդում եմ անցածս:
Աշխարհագրություն: Աշխարհագրությունը անցնում ենք այս կիսամյակից և ես չսիրելով աշխարհագրություն առարկան՝ հետո սկսեցի սիրել այն, քանի որ ուսուցչուհուն շատ եմ սիրում : Ընկեր Գայանեն կարողացավ առարկան այնպես մատուցել, որ հետաքրքրություն առաջացավ:
Կենսաբանություն: Կենսաբաություն առարկան նույնպես սկսել ենք ուսումնասիրել այս տարի և սովորել ենք շատ թեմաներ: Ես հաճույքով եմ սովորում դասերը, տրված թեմաները, որոհետև սիրում եմ թե՛ առարկան, և թե՛ ուսուցչուհուն:
Էկոլոգիա: Էկոլոգիայի մեր դասաժամերը անցնում են «հավեսով», որովհետև դասերը չենք անում ծրագրային, այլ լինում են տարբեր ու հետաքրքիր թեմաներով, ունենում ենք բանավեճեր, քննարկում ենք հիմնախնդիրները և ինչը շատ կարևոր է, սկսել եմ ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ, օրինակ՝ գետնին գցած աղբը վերցնում եմ ու գցում աղբարկղի մեջ:
Գրականություն: Գրականությունը նույնպես չենք անում ծրագրային, այլ անցնում ենք ավելի հետաքրքիր ձևերով, որի շնորհիվ ավելի լավ ենք յուրացնում թե՛ ստեղծագործությունը, և թե՛ գրողին:
Հայոց լեզու: Հայց լեզվից անցում ենք քերականություն, որի շնորհիվ նաև սովորում եմ այն, ինչ բաց եմ թողել կամ չեմ սովորել դպրոցում:
Հայոց պատմություն: Պատմության հետ մեծ սեր չունեմ, բայց փորձում եմ հետաքրքրությամբ սովորել և ընկեր Սամվելը օգնում է, որպեսզի հետաքրքիր անցնեն դասերը:
Հասարակագիտություն: Հասարակագիտություն, ամենասիրածս առարկաներից մեկը, քանի որ կարող եմ արտահայտել սեփական կարծիքս առանց կաշկանդվելու, դասը անցկացվում է հենց մեր սեփական կարծիքների հիման վրա, ոչ թե միայն գրքային:
Երաժշտություն: Ճիշտ է, համաճարակը խանգարում է ընկեր Մարինեյի հետ երգ ու պար սովորելուն, բայց մենք ունենում ենք հետաքրքիր թեմաներով դասեր, ծանոթանում եմ կոմպոզիտորներին՝ նրանց ստեղծագործություններին:
Մաթեմատիկա: Մաթեմատիկա առարկայից, բացի գրքային խնդրիներ լուծելուց, լուծում ենք նաև հետաքրքրաշարժ խնդիրներ ու ստեղծում մեր խնդիրները:
Ցավոք չեմ կարող խոսել տեսադասերի մասին, քանի որ ունեմ ծրագրային խնդիր, փորձել եմ բոլոր տարբերակները, բայց ապարդյուն:
Ապրիլի 6-10-ը ընկած ժամանակահատվածում չեմ կատարել տրված նախագծերը և որոշ դասեր, քանի որ ունեի հարգելի պատճառներ, որի մասին տեղեկացրել էի բոլորին: