Կատվալեզու

on

Միամյա խոտաբույս է, պատկանում է աստղազգիների ընտանիքին: Արմատներն առանցքային են, ճյուղավորված, ցողունը նույնպես ճյուղավորված է, ուղղաձիգ, 50-80 սմ բարձրությամբ: Տերևները երկու կողմից մուգ-կանաչավուն են, հակադիր դասավորությամբ, կարճ կոթուններով, եռամաս, 15 սմ երկարությամբ, նշտարաձև, ատամնավոր եզրերով: Վերևի տերևները մանր են, լայն, նշտարաձև: Զամբյուղը խոշոր է, տափակ, նստած ցողունի և ճյուղերի գագաթին, շրջապատված երկակի պատյանով: Ներսի տերևները թվով 6-8 հատ են` ծաղիկներից կարճ, սեղմված, մուգ-դեղնավուն, լայն էլիպսաձև: Ծաղիկները դեղին են, երկսեռ: Պսակը խողովւսկաձև է, հնգատամ եզրերով: Պտուղը երկարավուն է, ձվաձև, տափակ սերմնարանով: Ունի երկու կարճ բեղիկներ: Բույսը ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին:

Քիմիական բաղադրությունը

Կատվալեզվի վերգետնյա մասը պարունակում է կարոտիններ, ֆլավոնոիդ դաբաղանյութեր, եթերայուղ, ասկորբինաթթու, դառը նյութեր, լորձանյութեր:

Օգտագործման եղանակը

Բժշկության մեջ օգտագործել են բույսի վերգետնյա մասը: Հայկական բժշկության մեջ կատվալեզուն օգտագործել են հաստ աղիքի խոցերի, բորբոքումների, ստամոքսաղիքային խոցերի, բորբոքումների, ձգձգվող և թարախակալված վերքերի, մաշկային ցաների բուժման համար: 20 գ կատվալեզվի մզվածքի վրա ավելացնել 300 մլ նախորոք եռացրած` գոլ ջուր և խառնել: Ուտելուց կես ժամ հետո 100 գ խմել` զարկերակային արյան ճնշումը բարձրացնելու, ստամոքսաղիքային ուղու խոցերը և բորբոքումները բուժելու համար: Այդ նույն պատրաստուկից 100 գ-անոց հոգնաներ անել` հաստ աղիքի խոցերը և բորբոքումները բուժելու համար: Թրջոցներ դնելով կարելի է բուժել սննդախանգար խոցերը, թարախակալված և ձգձգվող վերքերը, ինչպես նաև մաշկային ցաները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s