Զատիկ

on

Զատիկը քրիստոնեական ամենագեղեցիկ ու լուսավոր տոներից մեկն է: Այդ օրը բոլորը միմյանց շնորհավորում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» խոսքերով, որին պատասխանում են. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: 

Զատկի տոնին սեղաններին դրվում են ձկնեղենից պատրաստված ուտեստներ, վայրի ուտելի բույսեր, քաշովիներ, ներկած ձու, գինի և, իհարկե, չամիչով փլավ, որը յուրահատուկ խորհուրդ ունի` չամիչով փլավը քրիստոնեական խորհուրդ ունի և պարտադիր է Զատկի սեղանին: Սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին։

Քրիստոնեական սեղանի ամենակարևոր բաղադրիչը ներկած ձուն է: Ավանդաբար շատերը ձու ներկելիս օգտագործում են փորձված միջոցը` ձուն ներկում են սոխի կճեպով: Կարմիր գույնը քրիստոնյաների համար խորհրդանշում է խաչված Քրիստոսի արյունը: Ներկած ձվի մաքրման արարողությունը խորհրդանշում է նոր աշխարհի ծնունդը, որը Փրկիչն իր տանջանքով ու արյունով մաքրեց մարդկային մեղքերից:

Եվ, իհարկե, հայկական բարի ավանդույթը` ձվակռիվը: Եթե մրցակցի ձուն կոտրվում է, հաղթողն այն իրեն է վերցնում:

Սբ. Հարության տոն (ընդհանուր տեղեկատվություն)

Զատիկ պասկա (ուտեստ)

Զատիկ փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով (ուտեստ)

Զատկական խնդիրներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s