Գիհի

on

Գիհի

Գիհի, նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի և ծառերի ցեղ։ Տերևները ասեղնաձև են կամ թեփուկաձև։ Պտուղները պարունակում են եթերային յուղեր, շաքար, խեժ, օրգանական թթուներ։
Գիհին ունի տնտեսական նշանակություն, որոշ տեսակների բնափայտն օգտագործվում է մատիտներ պատրաստելու համար և որպես ատաղձագործական հումք։
Հայկական իրականության մեջ ծառը հայտնի է նաև ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի անուններով:
Հայտնի բոլոր գիհիների փշատերևները բութ կամ սուր թեփուկների տեսք ունեն։ Իսկ այս գիհու փշատերևները ասեղնաձև են կոշտ ու ամուր՝ 1,6-2 սմ, անգամ մինչև 4 սմ երկարությամբ։ Կլոր, մուգ կապտավուն կոները հասունանում են 1-3 տարվա ընթացքում և պարունակում են 1-10 սերմիկներ։ Առանձնապես երկարակյաց չէ․ ապրում է 300-400 տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Փայտանյութը խիստ արժեքավոր է, քանի որ չի փտում։ Օգտագործվում է որպես խաղողի վազի հենափայտ (խչմար), ինչպես նաև ատաղձագործական և խառատային գործիքների փայտյա մասերը պատրաստելու համար։ Բնափայտը կոնապտուղների հետ միասին օգտագործում են բժշկության մեջ միզամուղ, հակալնդախտային, ցավամեղմիչ դեղամիջոցներ պատրաստելու համար։ Փշատերևները և կոնապտուղները պարունակում են մի շարք վիտամիններ, իսկ սերմերը՝ ճարպեր։ Մշակված խեժից ստանում են ջնարակ, որն օկտագործում են փայտյա իրերի լաքապատման համար։

Բուժական նշանակություն

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով՝ փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները, թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է, ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուծական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը հումքը չորացնում են ստվերում, միջանցիկ քամու տակ. պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ: Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով: Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի: Գիհի բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին՝ քոսի, ռեմատիզմի, պոդագրայի և այլ դեպքում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ: Ուշագրավ տվյալներ է նշել գիհու մասին Ամիրդովլաթը: Նա գրում է. գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուղարին ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտես»: Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որ անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է, գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթը, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s