Մանկական երկաթուղի

on

Մանկական երկաթուղին «ամենատարեցն է», 2019թ. սեպտեմբերի 6-ին լրացավ երկաթուղու բացման 82-ամյակը: Այն բացվել է 1937 թվականին, երբ հարյուր հազարավոր մարդիկ ձերբակալվում էին որպես «ազգի թշնամիներ»: Մանկական երկաթուղու նախաձեռնողը Աղասի Խանջյանն էր, ով չտեսավ իր մտահղացման իրագործումը. 1936թ. ապրիլին նա դրեց առաջին քարը «Փարոս» կայարանի հիմքում, իսկ հուլիսին սպանվեց (պաշտոնական վարկածով` ինքնասպանություն գործեց) Թիֆլիսում: 1937 թվականին Նորիլսկ աքսորվեց նաեւ Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճը պետք է երեւանցիների համար ծառայի որպես հանգստի վայր՝ մարդկանց գեղեցիկ բնությունը եւ մաքուր օդը վայելելու հնարավորություն տալով:
Նա նախատեսել էր երկու թունելները, որոնք Հրազդանի կիրճ հասնելու կարճ ճանապարհ կհանդիսանային եւ որոնց շնորհիվ կիրճի մաքուր օդը կհասներ քաղաքի կենտրոն:

Մ. Մազմանյանի նախագիծը:
Լուսանկարը` Մ. Մազմանյանի արխիվից

1935 թվականին Միքայել Մազմանյանի նախագծով սկսվեց կառուցվել Մանկական երկաթուղու այգին, որը դարձավ երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկը: Այն հատկապես մարդաշատ էր լինում «մայովկաների» (մայիսյան հանգստյան օրեր) ժամանակ:
Հետագայում այգու մուտքի մոտ տեղադրվեցին աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով, հենց գետի վրա կառուցվեց «Հայրենիք» կայարանի շենքը, որտեղ գտնվում էր տոմսարկղը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից
ԴՈՍՅԵ
Մանկական երկաթուղի



Պաշտոնապես բացվել է 1937 թ. հուլիսի 6-ին:
Տեղակայված է Հրազդան կիրճի այգում:
Երկարությունը՝ 2,1 կմ.
Կանգառները՝ Հայրենիք, Պիոներական և մեկ հարթակ՝ Ուրախություն: Արհեստական կառույցներ՝ 45մ երկարությամբ թունել:
Մանկական Երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետն է Միքայել Մազմանյանը:
Կայարանի քարե շենքի հեղինակն է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը:
Կայարանի քարե շենքի նախագիծը
Մ. Մազմանյանի նկարը

Աղասի Խանջյանի մտահաղացումը

Մանկական երկաթուղու կառուցման գաղափարը պատկանում էր Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար՝ Աղասի Խանջյանին: 1935 թ-ի դեկտեմբերին Երեւանի Մանկական երկաթուղու կառուցումը ԽՍՀՄ-ի Պետպլանով ներառվեց 1936թ. ժողովրդա-տնտեսական պլանի մեջ: Օբյեկտի հանձնման վերջնական ժամկետն էր 1937թ. նոյեմբերի 7, քանի որ այդ օրը պետք է նշվեր Մեծ Հոկտեմբերյան Հեղափոխության քսաներորդ տարեդարձը:
1936թ. ապրիլի 22-ին Աբովյանի անվան քաղաքային այգում, Հրազդան գետի ձախ ափին «Փարոս» կայարանի հիմքում Աղասի Խանջյանի կողմից դրվեց առաջին քարը: Հետագայում այն վերանվանվեց «Հայրենիքի»:
Մեկ տարվա ընթացքում շինարարները իրականացրեցին հողային աշխատանքների հսկայական ծավալ: 2,1կմ. գլխավոր ճանապարհի երկայնքով կառուցվեց երեք կանգառ՝ Հայրենիք, Ուրախություն եւ Պիոներական: Տեղանքի բնական ռելիեֆի պատճառով Հայրենիք կայարանի շենքը գտնվում էր անմիջապես ջրանցքի վերեւում:
Առաջին տարիներին Մանկական երկաթուղու կայարանի շենքը փայտից էր: 1940-ականների վերջին դրա փոխարեն տուֆից կառուցվեց նոր շենք:
Շինարարների եռանդի շնորհիվ աշխատանքներն ավարտվեցին նախատեսված ժամկետից 4 ամիս շուտ: 1937թ.-ի հուլիսի 9-ին առաջին անգամ տեղից շարժվեց Վորոշիլովգրադի շոգեքարշային գործարանի կողմից նվիրած 159-434 շոգեքարշի եւ երեք մարդատար վագոնները: Գնացքը վստահեցին վարել երիտասար մեքենավար Ա. Բեգլարյանին:
1959թ. մարտին Մանկական երկաթուղին ստացավ երկու PAFAWAG մետաղական մարդատար վագոն: 1971թ-ին Երեւանի Մանկական երկաթուղուն նվիրեցին ТУ2-116. ջերմաքարշը: Այդ պահից սկսած շոգեքարշը դուրս եկավ օգտագործումից, սակայն մինչ օրս գտնվում է Հայրենիք կայարանի տարածքում:

Մեր օրեր

One Comment Добавьте свой

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s