Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:
Առօրյաում հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները շատ-շատ են, քանի որ մարդիկ չեն գնահատում իրենց ունեցածը։ Իմ կարծիքով հիմնախնդիրներից առաջինը դա օդի, շրջակա, միջավայրի աղտոտումն է։ Եվ խորանալով այս հիմնախնդիրների մեջ ավելի եմ հակվում այն մտքին, որ մարդիկ բնությանը պետք չեն, քանի որ ավելի շատ վնասում են՝ քան օգուտ տալիս: Մարդիկ չեն գնահատում ունեցածը, բնության տվածը, որը մեզ տրվում է անվճար, իսկ մենք դա օգտագործում ենք անխնա, կարծես թե միայն մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ անգամ օգտագործման համար է տրված: Իմ կարծիքով, եթե այսպես շարունակվի աղտոտումը, Հայաստանը իր զարմանահրաշ տեսքը կկորցնի ու կվերածվի ուղղակի մի տարածքի, որը կօգտագործվի աղբի համար, բայց նույնիսկ այդ պարագայում ոչ մի քայլ չի ձեռնարկվի իրավիճակը փրկելու համար: Արդարացնելով իրենց՝ ասում են, որ պետբյուջեն չունի բավարար ֆինանսներ, խնդիրը կարգավորելու համար: Մեր վեհ, բարձր, հզոր սարերը մի օր կդադարեն լինել, գետերը, լճերը, վտակները ցամաքում են, օգտագործվում սխալ նպատակներով: Վնասելով մեր շրջակա միջավայրը, վնասում ենք նաև մեզ, ապագա սերունդներին, որոնց համար գրեթե ոչինչ չենք թողնում: Յուրաքանչյուր մարդ, եթե գիտակցեր այս ամենը, բնությունը կործանման վտանգի առաջ չէր կանգնի: Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ ապրում են բնության հաշվին, եթե չլինի սնողը՝ բնությունը, մարդ արարածը կվերանա, կփոշիանա երկրագնդի երեսից:
Իմ կարծիքով այս խնդիրները վերացնելու համար պետք է ընդունվեն նոր օրենքներ, սահմանվեն նոր կարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել կամ նվազեցնել աղտոտվածության մակարդակը:
Նաև արտադրամասերը, գործարանները և այլ հաստատություններ, ձերք բերեն նոր միջոցներ, սարքեր, որոնցով հնարավոր կլինի կասեցն էլ գործարաններից, արտադրամասերից և այլնի թունավոր նյութեր արտանետումները, վնասակար թափոնները և այլ արգասիքներ: Նաև պետք է տեսակավորվի աղբամանները, որպեսզի մարդիկ հնարավորինս ավելի կոկիկ լինեն, նաև աղբը վերամշակելը կլինի ավելի հարմար: