Ինքնակրթություն. հոդվածների իմ ընտրանին

on

«Դպիր» ամսագրում կարդացել եմ հոդվածներ, որոնցից առանձնացրել եմ հետևյալները։

Պատմական ֆիլմերը՝ հեռավար-առցանց ուսուցման միջոց

Սամվել Թամազյան (ամսագրի նյութերը)

Սամվել Թամազյան (բլոգի հղումը)

Կարդալով նյութը ինձ համար առանձնացրեցի այս հատվածը, որի հետ նաև համամիտ եմ՝
«Հայոց պատմության դասավանդման դասագրքային մոտեցումը վաղուց հնացած է և կարիք է առաջացել լրացնել այն բացերը, որոնք հնարավորություն չունի լրացնել դասագիրքը»։

Դասագրքի բացը լրացնելու համար ուսուցիչը որոշեց կազմել նախագիծ, որի արդյունքում մենք հեռավար-առցանց ուսուցումը անցկացրեցինք ավելի հետաքրքիր և օգտակար՝ միաժամանակ բավականություն ստանալով։

Նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։

«Թագավարակային» գարուն

Թամար Ղահրամանյան (ամսագրի բոլոր գրառումները)

Թամար Ղահրամանյան (բլոգի հղումը)

Նյութին ծանոթանալուց հետո առանձնացրեցի այս տողերը, քանի որ դրանց պակասը ներկայումս շատ է զգացվում, ինչը դեռ մարդկությունը չի գիտակցում.
«21-րդ դարը մարտահրավերների դար է, մարտահարավերներ, որոնք հաղթահարելու համար մարդկությունն իր «զինանոցում» հարկադրված է նոր «զինատեսակներ» առանձնացնել՝ բազմապատիկ սեր, հազարապատիկ բարություն, հանդուրժողականություն, կարեկցանք ու պատրաստակամություն»:

Այս հոդվածում քննարկվում է հեռավար-առցանց ուսուցումը: