Մաթեմատիկայի ֆլեշմոբ

on

1. Երկու թվերի գումարը 80 է: Գտեք այդ թվերից փոքրը, եթե դրանցից մեկի 40%-ը հավասար է մյուսի 2/3 մասին:

30

2. 900 կգ թարմ մրգի մշակումից ստացվում է 180 կգ չիր: Քանի՞ կիլոգրամ թարմ միրգ է անհրաժեշտ 160 կգ չիր պատրաստելու համար:

800

3. Ամբողջ խաղադաշտը ներկելու համար պետք է 100գ ներկ: Քանի՞ գրամ ներկ են օգտագործել գծագրում բերված պատկերը ստանալու համար:

25

4. Գրքի էջերի քանակն արտահայտվում է եռանիշ թվով և հավասար է էջերը համարակալելու համար օգտագործված թվանշանների քանակի 40%-ին (համարակալումը սկսվում է 1 թվանշանից): Քանի՞ էջ ունի այդ գիրքը:

216

5. Արտակին թույլ տվեցին ամեն 25 րոպեն մեկ ուտել մի կոնֆետ: Առաջին կոնֆետը նա կերավ 12:05-ին: Ե՞րբ նա կերավ չորրորդ կոնֆետը:

1.20

6. 315 մ երկարությամբ շրջանագծի A և B կետերի միջև գտնվող փոքր աղեղը հավասար է 105 մետրի: A կետի շարժման արագությունը 20մ/ր է, իսկ B կետի շարժման արագությունը՝ 15 մ/ր: Քանի՞ րոպե անց կհանդիպեն A և B կետերը, եթե նրանք միաժամանակ սկսեն շարժվել նույն ուղղությամբ, և A-ն հետապնդի B-ին մեծ աղեղով:

39

7. 48 կգ միրգը տեղավորեցին երկու արկղում՝ 3:5 կշռային հարաբերությամբ: Քանի՞ կիլոգրամ միրգ եղավ յուրաքանչյուր արկղում:

18 և 30

8. Միջին դպրոցից մինչև Հարավային դպրոց սովորողներն անցան 45/10 կմ/ժ արագությամբ, իսկ վերադարձան 4 կմ/ժ արագությամբ՝ վերադարձին ծախսելով 15 ր ավելի շատ ժամանակ: Քանի՞ կիլոմետր է Հարավային դպրոցի հեռավորությունը Միջին դպրոցից:

2.25

9. Եռանկյան մեծ անկյունը 15 աստիճանով մեծ է մնացած անկյուններից մեկից և 45 աստիճանով՝ մյուսից: Գտեք այդ եռանկյան փոքր անկյան աստիճանային չափը:

35

10. C կետը AB հատվածը տրոհում է 1:5 հարաբերությամբ: D կետը AB հատվածը տրոհում է 3:4 հարաբերությամբ: CD հատվածի M միջնակետը ի՞նչ հարաբերությամբ է տրոհում AB հատվածը:

25.59

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s