1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։
Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:
Օթոց-փռոց, գորգ, կարպետ
Տեգ, ջիդա-ծայրին սրածայր երկաթ հագցրած կարճ նիզակ
Գեղարդ-փայտե կոթով սառը զենք, որի ծայրին ամրացված էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
Աշտե-երկարակոթ նիզակ
Լախտ-մտրակ
Ագուցել-հագցնել, ամրացնել, նստեցնել
Գահավորակ-կահույք, գույք, բազմոց
Կապարճ-նետաման, պատկանդարան, թարքաշ
Տապար-կացին, փայտատ, սակուր
Ասպար-ասպիս, վահան
Գամվել-բևեռել, մեխել, սևեռել, հառել
Ցցունք-փունջ(մազ), փետրափունջ
Լանջապան-լանջը պահպանելու զրահ, լանջազրահ, կրծքազրահ
Վաղր-սրի մի տեսակ
Ականակուռ-թանկագին զարդերով հեռած՝ զարդարած
2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։
Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցրը մարդու աշխատանքն է:
Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում:
Ամենաքաղցր բառը բռիտ մեջ է ծաղկում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեն խմորից գաթա չի թխվում:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Ամռան փուշը, ձմռան նուշն է:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:
Ալյուրը ջաղացն է անում, աղմուկը՝ ջաղացքարը:
Աշխադած հացն ա հալալ:
Աշխատած հացն է արդար:
Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:
Աշխատածիցդ ավելի ավել ուտելը մեղք է։
Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:
Աշխատանքի արժեքն իմացողը, մարդու արժեքն կիմանա։
Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:
Աշխատանքը շատ ու քիչ չի լինում
Աշխադող տղեն հետե փիս կործ չի ընիլ:
Աշխատասեր տղան վատ գործ չի անի:
Աշխարքս կործն ա շինալ:
Աշխարհը գործն է ստեղծել:
Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:
Անես֊անես՝ գետում նստես ալյուր մաղես:
Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:
Անունը պարծանք է՝ մարդու վզից կախված:
Աշխարքումս էրկու պեն կա վեր մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:
Աշխարհում երկու բան կա, որ չի մահանում մեկը՝ լավությունն է, մյուսը՝ վատությունը։
3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․
Ֆրանսիական շանսոնի արքա-Շառլ Ազնավուր
Ֆարսի բլբուլ-Ֆիրդուս
օդային դարպասներ-օդանավակայան
անգլիական թագի մարգարիտ—
անմահ քանաքեռցի-Խաչատուր Աբովյան
ազատության երգիչ-Միքայել Նալբանդյան
կանաչ ոսկի-թեյ
բոլդինյան աշուն-Ալեքսանդր Պուշկին
բուրգերի երկիր-Եգիպտոս
ծաղրածուն աշունը սրտում-Լեոնիդ Ենգիբարյան
ոսկե հորթի երկրպագու-Նաջարիան
քարայրի բնակիչ-Լանսերե Եվգենի
չարչարանաց լեռ-Գողգոթա
Պոսեյդոնի աղի պետություն-Հունաստան
Զալցբուրգի ծաղիկ-Վոլֆգանգ Ամադեոս Մոցարտ
Առաջադրանք 2-րդ, մանրամասն այստեղ՝ ֆլեշմոբ
Ընթերցում ենք «Դպիր» էլեկտրոնային ամսագիրը։
3․ «Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ
4․Ընտանեկան նախագծեր