Ցանկանում եմ հերթականությամբ ներկայացնել իմ օրվա պլանը, որը ես գրեթե ամեն օր պահպանում եմ։
•Ես սովորաբար արթնանում եմ մոտավորապես 12-1 ժամանակահատվածում։
•Ինչպես բոլորը, ես նույնպես արթնանալուց հետո գնում եմ լվացվելու։
•Հագնվելուց, լվացվելուց հետո թեյում եմ՝ փոքրիկ նախաճաշով ու անցնում դասերիս։
•Ամբողջ օրվա մեջ սնվում եմ մի անգամ, քանի որ դասերս պատրաստելու պատճառով չեմ հասցնում նորմալ սնվել ու կորցրել եմ ախորժակս։
•Սովորաբար ամբողջ օրս տրամադրում եմ դասերին, քանի որ շատ են ու լավ արդյունք ստանալու համար պետք է աշխատեմ լավ։ Դասեր անելու հերթականություն, ժամ հստակ չունեմ, քանի որ անում եմ մեկը մյուսի հետևից ու ամբողջ օրը։
•Չեմ կարդում գիրք, չեմ դիտում ֆիլմ, լսում եմ միայն երաժշտություն, քանի որ միակ հանգստացնող բանը դա է։
•Օրվա մեջ գրեթե չեմ շփվում տան անդամների հետ, քանի որ իմ անկյունում նստած դաս եմ անում։
•Քնում եմ շատ ուշ, երբեմն չեմ էլ քնում, որպեսզի հասցնեմ հաջորդ օրը դասերս ուղարկել ուսուցիչներին։
•Հիմնական քնելուս ժամը մոտավորապես 3-4-ն է։
•Ընկերներիս հետ շփվում եմ միայն դասերի համար, քանի որ նրանք էլ են դաս անում ու ժամանակ չունեն զրուցելու։ Իսկ քոլեջից դուրս ընկերներս այդքան էլ շատ չեն, նաև ժամանակս, որ ժամերով խոսեմ իրենց հետ։
•Նախագծեր, որոնք արել եմ հեռավար-առցանց ուսուցուման ընթացքում։
Ինչո՞վ զբաղվել կարանտինի ժամանակ
•Հեռավար-առցանց ուսուցում
Հեռավար-առցանց ուսուցում 16-20