Քանի որ արտակարգ իրավիճակի պատճառով անցել ենք հեռավար-առցանց ուսուցման տարբերակին, մեր երեխաներն ուսուցիչների հետ միասին փորձում են դասապրոցեսից հետ չմնալ, ծրագրով նախատեսված դասերը հասցնում են, ժամանակի մեջ փորձում են տեղավորվել, կարելի է ասել կանոնավոր հունով ընթանում է: Երբեմն դասերը ծավալուն են լինում, բայց հետաքրքիր, և երբ տեսնում ես, որ երեխան խանդավառված ոգևորությամբ պատրաստում է դասերը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից, անընդհատ պրպտելով, նոր բաներ գտնելով, որպեսզի պատշաճ ձևով հանձնի օրվա դասերը, ապա հասկանում ես, որ երեխայիդ ընտրությունը ճիշտ է մասնագիտության ընտրության հարցում: Մենք էլ՝ ծնողներս, կաջակցենք մեր երեխաներին ինչով հնարավոր է: Մյուս կրթօջախների հետ համեմատած՝ մեր երեխաների համար անցումը հեռավար-առանց ուսուցման, ավելի հեշտ տրվեց, քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը առցանց է, ժամանակակից, ինչը շատ գովելի է, քանի որ շատ առաջատար երկրներում արդեն վաղուց կրթությունը առցանց է: