Հայոց պատմություն 23-27

on

«Պատմական ֆիլմերի շարք»

Ընդհանուր կարծիք ֆիլմերի մասին

Ընդհանուր առմամբ ֆիլմերը հագեցած էին, և ես չսիրելով պատմական ոճի ֆիլմեր, փորձեցի նայել ու ավելի ճիշտ ընկալել դրանց նշանակությունը, չէ՞ որ իմ ազգի պատմությունն է ու որոշ չափով տեղեկացված լինելը, հաստատ ավելորդ չի լինի:
Ֆիլմերը դիտելուց հետո, իրոք կար ափսոսանք, հիասթափություն, քանի որ նայելով հին պատմական Հայաստանին՝ հասկանում եմ, որ ոչինչ չի մնացել մեր նախնիների հայրենիքից, մնացել է միայն մի բուռ Հայաստան: Տեսնելով հնում Հայաստանի հզորությունը, տարածքները, իշխանությունները, կառավարման ճիշտ ոճը և այլն, ցավ եմ ապրում, որ այդ ամենը կորցրել ենք: Հիմա Հայաստանի հողերի մեծ մասին իշխում են թշնամի ազգեր, դրանք դարձրել են իրենց սեփականությունը, պատմություններ հորինելով, ներկայացնում են որպես իրենց սեփական ազգի ունեցվածք, տարածք, մշակույթ, ներկայացնում են հանրությանը, ասելով որ իրենք հին ժողովուրդ են և այդ ամենը իրենց պապենական հեղերն են : Հայաստանը հանրությանը ավելի հայտնի դարձնելու համար, այսպիսի ֆիլմերի ցուցադրությունը շատ նպատակահարմար է, որպեսզի յուրաքանչյուրը տեղեկանա հայերի իրական պատմությանը: Ֆիլմերը դիտելով համեմատում եմ հինն ու նորը և հասկանում, որ հիմա Հայաստանի ողնաշարը կոտրված է, որը վերականգնելը պահանջում է տարիների, ինչու ոչ՝ նաև դարերի աշխատանք, ինչը իհարկե հեշտ չի լինի: Էկոլոգիայից ծանոթացա Հայաստանի ներկայիս խնդիրներին ու սկսեցի մտածել, որ եթե այս խնդիրները լինեին օրինակ՝ Տիգրան Մեծի ժամանակ, այսպիսի բարձիթողի վիճակ չէր լինի:
Շնորհակալություն ֆիլմերի ընտրության համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s