Էկոլոգիա 23-27

on

«Բնագիտական Էկոլոգիական ֆիլմերի շարք»

Տեսանյութերը կխմբավորեմ, քանի որ տվյալ տեսանյութերի հիմնական միտքը նույնն է ու իմ կարծիքը նույնպես:

1.Սևանի էկոլոգիան։

2.Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար։

Տեսանյութերը դիտելուց ու գիտելիքներս հարստացնելուց հետո, ավելի եմ հակվում այն մտքին, որ մարդիկ բնությանը պետք չեն, քանի որ ավելի շատ վնասում են՝ քան օգուտ տալիս: Մարդիկ չեն գնահատում ունեցածը, բնության տվածը, որը մեզ տրվում է անվճար, իսկ մենք դա օգտագործում ենք անխնա, կարծես թե միայն մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ անգամ օգտագործման համար է տրված: Իմ կարծիքով, եթե այսպես շարունակվի աղտոտումը, Հայաստանը իր զարմանահրաշ տեսքը կկորցնի ու կվերածվի ուղղակի մի տարածքի, որը կօգտագործվի աղբի համար, բայց նույնիսկ այդ պարագայում ոչ մի քայլ չի ձեռնարկվի իրավիճակը փրկելու համար: Արդարացնելով իրենց՝ ասում են, որ պետբյուջեն չունի բավարար ֆինանսներ,  խնդիրը կարգավորելու համար: Մեր վեհ, բարձր, հզոր սարերը մի օր կդադարեն լինել, գետերը, լճերը, վտակները ցամաքում են, օգտագործվում սխալ նպատակներով: Վնասելով մեր շրջակա միջավայրը, վնասում ենք նաև մեզ, ապագա սերունդներին, որոնց համար գրեթե ոչինչ չենք թողնում: Յուրաքանչյուր մարդ, եթե գիտակցեր այս ամենը, բնությունը կործանման վտանգի առաջ չէր կանգնի: Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ ապրում են բնության հաշվին, եթե չլինի սնողը՝ բնությունը, մարդ արարածը կվերանա, կփոշիանա երկրագնդի երեսից:

3.Ամուլսար. պետության բնանտարբերությունը։

4.Ամուլսար։ Վտանգված է արդյոք Սևանա լիճը։

Ամուլսարը գտնվում է Վայոց ձորի ու Սյունիքի մարզի սահմանագլխին՝ Զանգեզուրի լեռնաշղթայում։ Հանքավայրը հարուստ է տարատեսակ ապարներով, առկա են նաև ոսկու հանքեր։ Ամուլսարի հիմնախնդիրը հանքի շահագործումն է: Մարդիկ թույլ չեն տալիս, որպեսզի հանքը շահագործվի, քանի որ տարածքում առկա են բավականին շատ բնակելի տարածքներ, ջրերի մեծ պաշար, որը հանքի շահագործման արդյունքում կդառնա ոչ պիտանելի: Շահագործման արդյունքում Հայաստանը ոչ միայն կտուժվի բնության թունավորմամբ, այլև կսկվի արտագաղթ, որովհետև ժողովուրդը չունի շահ տվյալ տարածքից, կսկվի մեծ թվով աղքատացում ու գործազուրկների ևս մի մեծ բանակ: Այս խնդիրը նաև կվնասի տնտեսությանը, քանի որ բերքը պիտանի չի լինի օգտագործման…
Ներկա վիճակում Ամուլսարի հիմանխնդիրը նույնպես անկանխատեսելի բնույթ է կրում, վերջնական լուծում առայժմ չկա:

5.Քաջարան հանքավայրին կից քաղաքը:

Ինչպես արդեն անդրադարձա նախորդ տեսանյութերի մեկնաբանության մեջ, այստեղ նույնպես կա նույն խնդիրը, տուժվում է շրջակա միջավայրը հանքարդյունաբերության շահագործումից: Եվ շատ հաճախ բնական միջավայրին հասցված վնասն անհնար է փոխհատուցել և հաշվել միայն գումարով, դրա համար պետք է այնպես անել, որ այն չաղտոտվի, որովհետև բնությունը վերականգնելու համար պետք է հարյուրավոր տարիներ:

6.Էթիկետ. էկոլոգիական մշակույթ

7.Ալավերդու և Ախթալայի բնակիչները կարող են հնարավորություն ստանալ դիմել դատարան։

Համայնքները տուժում են աղտոտված օդից, միջավայրից: Աղտոտվածությունը նպաստում է տարատեսակ հիվանդությունների առաջացման՝ ընդհուպ մինչև քաղցկեղ, նաև ազդում է հողի, բերքի վրա և այլ խնդիրներ առաջացնում, ինչի պատճառը մասամբ հանքարդյունաբերության շահագործումն է հանդիսանում: Հետազոտությունների արդյունքում պարզ կդառնա օդի աղտոտվածության պատճառները:

8.Հայկական ոսկու գինը:

Հայաստանում արդյունահանվող ոսկու պաշարները մեծ մասամբ պատկանում են օտար մարդկանց կամ որոշ մեծահարուստների, մի մասն էլ զարտուղի ճանապարհներով հանվում է երկրից և հայտվում դրսում գտվող՝ այդ շղթայի մաս կազմող մարդկանց «ձեռքերում»: Այս կերպ երկիրը երբեք չի հարստանա, քանի որ շահագրգիռ անձիք անխնա ձևով շարունակելու են իրենց վնասակար գործունեությունը այն էլ ստանալ հնարավորինս մեծ շահույթ՝ տեղաբնակներին ցածր վարձատրությամբ աշխատեցնելով, միառժամանակ վնաս հասցնելով հենց այդ նույն մարդկանց առողջությանը, տեղաբնակներին և նրանց շրջակա միջավայրին:

9.Дядя Ваня Фильм – Урок экологии.

Եթե բոլոր դպրոցները, կրթական հաստատությունները, մարդիկ պայքարեն, բնության համար, բնությունը աստիճանաբար կվերականգնվի: Ֆիլմը իրոք ուսուցողական էր, կարճ, բայց արտահայտում էր խորը միտք:

10.Мусор/Trashed (2012)

Աղբը մեր կյանքի մի մասն է հանդիսանում: Մարդկանց համար սովորական երևույթ է դարձել աղտոտել շրջապատը, մաքրել միայն իրենց բնակարանները, ինչը չի մտնում իրենց տատածքի մեջ՝ մաքրելը անհրաժեշտություն չէ, նույնիսկ  «ամոթ» է: Մարդը օգտագործում է բնությունը ու ի պատասխան՝ կեղտոտում ու վնասում այն: Եթե շարունակվի երկրագնդի երեսին աղբի շատացումը, կսկվեն սարերի, բլուրների փոխարեն գոյանալ աղբի սարեր, քաղաքները կվերածվեն մի մեծ աղբի կույտի և այլ խնդիրներ, որոնք առաջանում են աղբի ու մարդու շնորհիվ: Եթե ամեն անհատ գիտակցի բնության կարևորությունը, հնարավոր կլինի փրկել կործանվող  բնությունը, բայց չգիտակցելու դեպքում՝ կվերանա թե՛ երկրագունդը, և թե՛ մարդկությունը: Իմ կարծիքով ֆիլմը պետք է ցուցադրվի բոլոր կրթական հաստատություններում, հեռուստացույցով, կինոթատրոններում, որտեղ ցուցադրությունը կլինի անվճար, որպեսզի մարդկանց շահագրգռի ֆիլմի դիտումը։ Ընդունվեն օրենքներ, սահմանվեն կարգեր, որոնցով հնարավորինս կկանգնեցնեն միջավայրի աղտոտումը:

11.Дом.

Մարդիկ աստիճանաբար գրավում են բնության և կենդանիների տարածքները: Բնությունը մի հոյակապ, ֆանտաստիկ  օրգանիզմ է, որը բոլորի և ամեն ինչի համար դասակարգել է տարածքներ, կենդանիներն ունեն իրենց տարածքները, մարդիկ իրենցը, սակայն խախտելով սահմանները սկսվում են հակամարտություններ կենդանի բնության ու մարդու միջև: Բնությունը ամբողջական շղթա է, որի մի հատվածը խախտելով,  խախտում ես նրա ամբողջականությունը։
  Երկրագունդը նմանեցնում եմ մարդու օրգանիզմի, իսկ այնտեղ ապրող մարդկանց բակտերիաների, վիրուսների, որոնց ճիշտ կամ սխալ գործունեությունից է կախված Երկիր մոլորակի առողջ կամ անառողջ լինելը։ Եթե շարունակվի նույն կերպ, աստիճանաբար կմոտենանք մեր և մեր Երկրի կործանմանը՝ վախճանին…

12.Экологический След Человека.

13.Великая тайна воды.

Թվում է ջրի մասին գիտենք ամեն ինչ, բայց ջրի մասին դեռ կան փաստեր, որոնք ունակ են զարմացնել։ Դիտելով ֆիլմը կհարստացրեք Ձեր գիտելիքների շտեմարանը։

14.Муравьи.

15.Самые страшные стихийные бедствия: Извержения вулканов.

Հրաբուխների ժայթքումները բնության ահեղ երևույթներից են, կարծես հիշեցն են, որ մեր Երկիրը կենդանի մոլորակ է:
  Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մուլտֆիլմ
   

16.Земля: Биография планеты.

17.Землетрясение.

18.Амазонка | В дебрях Латинской Америки | Discovery Channel.

19.Открытый Космос.

20.Тайны высоких широт. Документальный фильм 2018

Ֆիլմերը շատ հետաքրքիր էին ու հնարավորություն տվեցին բացահայտել նորանոր բաներ, ընդլայնել գիտելիքներս, ամրապնդեցի անցածս։ Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն՝ դիտելու այս ֆիլմերն ու հայտնելու կարծիքս, ընկալումներս։ Ֆիլմեր կան, որոնց մասին կարծիքս չգրեցի, քանի որ ուղղակի խոսքերն ավելորդ են, դրանք նայել է պետք, ստանալ հաճույք ու սովորել այն, ինչ մատուցում են մեզ։ Շնորհակալ եմ նախագծի համար, քանի որ մանրամասն ծանոթացա  մեր Երկրագնդին, նրա առկա հիմնախնդիրներին, շրջակա միջավայրին և մեր ապագայի տխուր հեռանկարին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s