✓Արամ Խաչատրյան
• «Սպարտակ» և «Գայանե» բալետները
• Ջութակի կոնցերտ
• Թիվ 2 սիմֆոնիա
✓Էդվարդ Միրզոյան, Սիմֆոնիա լարայինների և լիտավրինների համար
✓Յոհաննես Բրամս
• Հունգարական պարեր
• Սիմֆոնիաներ
• Կոնցերտներ
✓Ֆերենց Լիստ
• Ռապսոդիաներ
• Դաշնամուրային մանրանվագներ
Ունկնդրեցի բոլոր ստեղծագործությունները, չնայած նրան, որ լսել ու տեսել էի գրեթե բոլորը, բայց այս անգամ ընկալումներս ուրիշ էին: Բարձր մակարդակի արժեքներ են, որը ոչ բոլորը կկարողանան ընկալել, հասկանալ: Ուրախ եմ, որ համացանցում կարողացա գտնել նշված ստեղծագործությունները ու հնարավորություն ունեցա վայելել հրաշք նոտաների դասավորվածություն, որը հանգստացնում է, տալիս դրական լիցքեր:
Նաև կցանկանամ ավելացնել մի քանի ստեղծագործություն, որոնք լսում եմ գրեթե միշտ՝ դաս անելիս, նկարելիս, որպեսզի ձանձրալի չլինի ու ստանամ հաճույք արածս գործից: