Սիմֆոնիա

on

Սիմֆոնիա

Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երաժշտական ստեղծագործությունը կոչվում է սիմֆոնիա:
  Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում։ Լատիներեն այն նշանաում է «համերգ», ունի նաև «երաժշտություն» նշանակությունը: Հենց 16-րդ դարից սկսված գործիքային երաժշտությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն: Կոմպոզիտորնեը սկսում են գրել ստեղծագործություններ գործիքային անսամբլերի համար: Սկզբում նրանք գրում էին սոնատներ և կոնցերտներ:
Յոհան Սեբաստիան Բախը գրել է 6 Բրանդենբուրգյան կոնցերտ նվագախմբի համար:
Բայց այս ստեղծագործությունները չեն համարվում սիմֆոնիաներ: Առաջին կոմպոզիտորները, ովքեր գրել են սիմֆոնիաներ, եղել են Յոզեֆ Հայդնը և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
Հայդնը, աշխատելով իշխան Էսթերհազիի մոտ, գրել է 104 սիմֆոնիա:
Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա:
Լյուդվիգ վան Բեթհովենից սկսած սիմֆոնիայի նշանակությունը հիմնովին փոխվում է: Իր 9-րդ սիմֆոնիայի 4-րդ մասում Բեթհովենը առաջին անգամ օգտագործել է մարդկային ձայնը: Հետագա բոլոր կոմպոզիտորների գրած սիմֆոնիաներում զգացվում է Բեթհովենի ազդեցությունը:
Բեթհովենի ավանդույթներով է գրված Բեռլիոզի «Ֆանտաստիկ Սիմֆոնիան», որը արտիստի կյանքի մեկ էպիզոդ է:
Նիկոլո Պագանինիի պատվերով Բեռլիոզը գրել է նաև «Հարոլդը Իտալիայում» սիմֆոնիան սոլո ալտի և նվագախմբի համար:
Ֆրանց Շուբերտը գրել է 9 սիմֆոնիա՝ 8-րդը «Անավարտ» և 9-րդը «Մեծն»: Այս վերջինի նոտաները գտել է Ռոբերտ Շումանը, Շուբերտի մահվանից տարիներ անց: Սիմֆոնիան այն ժանրերից է, որը օգրագործվել է 19-րդ և 20-րդ դարի գրեթե բոլոր կոմպոզիտորների կողմից: Ֆելիք Մենդելսոնը գրել է 5 սիմֆոնիա, Ռոբերտ Շումանը ՝ 4, Յոհաննես Բրամսը ՝ 4, Անտոնին Դվորժակը ՝ 9, Գուստավ Մալերը ՝ 9, Պյոտր Իլյիչ Չաիկովսկին ՝ 6 և այլն:
  Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաները կազմված են չորս մասից: Առաջինը Բեթհովենն է որ այդ կառուցվածքից դուրս է գալիս: Նրա 6-րդ սիմֆոնիան ՝»Պաստորալ» կազմված է 5 մասից։ Հետագա կոմպոզիտորները կիրառում են սիմֆոնիայի բազմաթիվ ձևեր: Սիմֆոնիան սոնատ է նվագախմբի համար: Առաջին մասը կառուցված է սոնատային ալլեգրոյի ձևով: Սիմֆոնիան ղեկավարում է դիրիժորը: Նվագախմբի կազմը տարբեր է: Դարերի ընթացքում կատարվել են նվագախմբի գործիքների թվի փոփոխություններ: Մոցարտի և Հայդնի սիմֆոնիաներում չկան տրոմբոնը և տուբան: Կան դեպքեր, երբ հոբոյը նույնպես բացակայում է:
Լարայինների կազմը մեծ չէ՝ մոտ 12 առաջին ջութակ, 10 երկրորդ ջութակ, 8 ալտ, 6 թավջութակ, և 4 կոնտրաբաս: Բեթհովենի սիմֆոնաներից սկսած գոյություն ունի պարտադիր գործիքների կազմ՝ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասներ, 2 ֆլեյտա, 2 հոբոյ, 2 կլարնետ, 2 ֆագոտ, գալարափողներ, շեփորներ, տրոմբոններ, տուբա և հարվածային գործիքներ:
Բեռլիոզը առաջին անգամ սիմֆոնիայում ոգտագործել է անգլիական եղջրափող և տավիղ: Բեռլիոզը կատարել է շատ փոփոխություններ տվյան ժանրում: Նրա Ողբերգա-հաղթական սիմֆոնիայում սկզբից բացակայում էին լարային գործիքները միայն փողային գործիքներ էին շատ մեծ թվով: Հետո կոմպոզիտորը ավելացրել է լարային գործիքների պարտիաներ:
Իրենց սիմֆոնիաներում մարդկային ձայն օգտագործել են նաև Դմիտրի Շոստակովիչը և Գուստավ Մալերը: Ավելի ուշ ժամանակաշրջանի կոմպոզիտորները՝ Կլոդ Դեբյուսին և այլոք, գրել են սիմֆոնիաներ առանց համարների: Դրանք ստեղծագործույուններ են գրված նվագախմբի համար, որոնք ունեն սիմֆոնիային բնորոշ գծեր: Քամիլ Սեն-Սանսը առաջին անգամ սիմֆոնիայում օգտագործել է երգեհոն: Ավելի ուշ երգեհոն սիմֆոնիայում օգտագործել է Արամ Խաչատրյանը: Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների սիմֆոնիայում կան նաև դաշնամուրի փոքր պարտիաներ: Սիմֆոնիայում օգտագործվում է նաև չելեստան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s