Հայ ժամանակակից երաժիշտներ

on
Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան — Դիմակահանդես

Արամ Խաչատրյան

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903թ. հունիսի 6 — 1978թ. մայիսի 1) XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:
Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում:
  1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ`   Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ.-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):
  Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»`   սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»`   ջութակի ու դաշնամուրի համար ու այլ գործեր:
  Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար:
  Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որը նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:
  Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից:
  Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից, գրել է գործիքային կոնցերտներ, սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլն:
  Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում  2009թ.-ին, բեմադրության բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ) բալետները:
  1950թ.-ից որպես դիրիժոր հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում: Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց:
1984թ. Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993թ. տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003թ.-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների`   Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:

Էդվարդ Միրզոյան

Ինչ տալիս ես, դա է քոնը. Էդվարդ Միրզոյան

Էդվարդ Միրզոյան

Էդվարդ Միքայելի Միրզոյան (Մայիսի 12, 1921, Գորի, Վրաստան — Հոկտեմբերի 5, 2012, Երևան) — հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ։
1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ Մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1965թ-ից` պրոֆեսոր): Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» գործերը:
Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից են Լարային կվարտետը, «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար:
Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար», պոեմ` դաշնամուրի, պոեմ-էպիտաֆիա` կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Գրել է «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագա­հը», «Աքսորական», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արևոտ օր է» ֆիլմերի երաժշտությունները: Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:
1956-91թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության նախագահը: Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «ՍուրբՍահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով:
1988թ. արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է Երևանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s