Ի՞նչ է մահը

on

Կենսոլորտ: Ինչ է մահը:

Եթե մահին նայենք բժշկության տեսանկյունից, ապա դա մարդու և բոլոր կենդանի օրգնաիզմների ֆիզիկական վախճանն է:
Իսկ եթե գիտության տեսանկյունից, ապա պատճառները շատ են, որոնցից շատերի հետ ես համամիտ եմ:
Իմ կարծիքով «մահ» երևույթը դա կյանքի մի փուլ է, որը սպասվում է բոլորիս, դա բնության կողմից կարգավորված շղթայի մի մասն է: Դա պետք է, որպեսզի սերնդափոփոխություն տեղի ունենա, «ծեր» օրգանիզմները իրենց տեղը զիջեն «նորերին», որպեսզի երկրագունդը չծանրաբեռնվի, գերբնակեցում չլինի, հակառակ դեպքում, մի օր կգա, որ այլևս ազատ տեղ չի մնա: Երբեմն մտածում եմ, որ բնական աղետները, վարակիչ ծանր հիվանդությունները, դա ևս բնության կողմից ծրագրված երևույթներ են (չհաշված մարդկային գործոնն էլ առկա է), որպեսզի կարգավորվի կենդանի օրգանիզմների քանակը: Ելնելով այս տրամաբանությունից, ես կարծում եմ, որ մարդկությանը երբեք չի հաջողվի անմահության հասնել, որովհետև թե՛ ծնունդը, թե՛ մահը, և առհասարակ ամեն երևույթ, ի վերուստ ծրագրավորված ամբողջական շղթա են կազմում: Մահացած օրգանիզմները որոշ ժամանակ անց «սնունդ» են դառնում նոր կյանքերի ստեղծման համար: «Հողից դեպի կյանք, կյանքից դեպի հող» և այսպես դարեր շարունակ, միայն որոշակի փոփոխությունների ենթարկվելով՝ տվյալ ժամանակներին համապատասխան: Ես դեմ եմ կյանքի երկարացման գիտափորձերին, որոնք իբրև, եթե բարեհաջող ավարտ ունենան, ապա մարդու կյանքի տևողությունը կդարձնեն 150-200 տարի: Ինչու՞: Որպեսզի երկարացնեն մարդու «ողորմելի» գոյությու՞նը, ինչի՞ համար, չէ՞ որ ծերությունն անխուսափելի է, իսկ ծեր մարդու կյանքը երկար տարիներով երկարացնել, դա նշանակում է մարդուն տանջել, քանի որ ծերությունը խլում է մարդուց ամեն ինչ… Եվ երկար ապրել, որպեսզի ամեն օր հայելու մեջ քո զառամյալ տեսքը տեսնես, կամ կարողանաս երկու ոտքի վրա կանգնել, այն էլ ուլեկցող հիվանդություններով, ու՞մ է դա պետք, դու այլևս երիտասարդ չես, դու չունես այն գեղեցկությունն ու այլ ունակություններ, ինչը քեզ երիտասարդությունն է տալիս… Ուրեմն ինչու ապրել այդքան երկար, պետք է ապրել այնքան, ինչքան նախատեսված է, և մահանալ ժամանակին, բայց ոչ անժամանակ…

Իսկ կորոնավիրուսի համավարակի մասին ես կարող եմ ասել միայն, որ շատ հավական է, դա տարածել է ԱՄՆ-ն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s