Նախագիծ` Եղիշե Չարենց (16-20)

on

Գրականության այս անգամվա թեման պոետ Չարենցն էր, անդրադարձանք նրա անցած կյանքին ու փորձություններին, բացահայտեցի Չարենցին նորովի:
Իմ կարծիքով, Եղիշե Չարենցին բնութագրելու համար, միայն «հանճարեղ» բառը բավարար չէ: Նա իր ապրած ժամանակաշրջանը մարմնավորում է իր ստեղծագործություններով: Փառահեղ մի գրող, ով իր ժողովրդի հոգին ու սիրտն էր, ապրում էր նրա ցավով, կիսվում ունեցածով: Պոետն ունեցել է հարուստ ու դրամատիկ կյանք, ծանր պահերը շատ են եղել, բայց չհուսահատվելով, շարժվել է առաջ: Զուր չէ, որ մինչ օրս ժողովրդի կողմից սեր ու հարգանք է վայելում: Նրա ստեղծագործությունները նման են գեղանկարչության, արտահայտում են հստակ դիմագծեր որոնք ունեն տարբեր գույներ, տարբեր ուղղություններ: Արտաքուստ անգույն՝ բայց տեքստի մեջ բազմագույն նրբերանգներով։ Եվ ի վերջո՝ արվեստագետներն են թե՛ գույնի, թե՛ բառի արվեստին տիրապետողները, որին հմտորեն տիրապետում էր հենց ինքը՝ Չարենցը:

«Ուզում եմ» տեսանյութ

Ուզում եմ

Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո՛ւ:
Միայն դո՛ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…

Այն նյութերի հղումները, որոնք հավաքել եմ ինքս

Եղիշե Չարենցի կենսագրությունը

Եղիշե Չարենցի ստեղծագործությունները

Չարենցի և Իսահակյանի ընկերությունն ու Չարենցի վերջին բանաստեղծությունը

Իզաբելլա Չարենցի հուշերը

Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Ֆիլմերի դիտում

Առաջադրանք