Երևանի օդի աղտոտվածությունը

on

Երկրի օդի աղտոտվածությանը նպաստող հանգամանքները շատ են, բայց առանց այդ հանգամանքների երկիրը չի ծաղկի ու զարգանա:
Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմաններից բարձր է, ինչին նպաստում են համատարած շինարարությունները, ավտոմեքենաների թվի ավելացումը, կանաչ տարածքների հատումը, գործող հանքավայրերի շահագործումը և այլն: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածըՆորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը ծանր մետաղներով: Ըստ փորձագետների, փոշու ծանրաբեռնվածությունն է՛լ ավելի է բարձրանում՝ հատկապես ամռան ամիսներին:
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 189 երկրների շարքում 81-րդ տեղում է, որն էլ նպաստում է աղտոտվածության չափազանց մեծ աճին: Օդի աղտոտվածությունը կարող է տարատեսակ հիվանդությունների պատճառ հանդիսանալ՝ ընդհուպ մինչև քաղծկեղ: Աղտոտվածությունը նաև ազդում է հողի վրա, հողերի 18-20% աղտոտված են քիմիական նյութերով, ինչը նշանակում է, որ այդտեղ աճեցված բանջարեղենն ու միրգն օգտագործելիս վնասում ես ինքդ քեզ, բացի այդ արտադրողները չեն կարող արտահանել ու արտերկրում վաճառել այդ ամենը։ Այսինքն այս խնդիրներից ելնելով ավելի եմ համոզվում, որ աղտոտվածությունը վնասում է և՛ մեզ, և՛ շրջակա միջավայրին: Իսկ դա վերացնելու համար պետք է ընդունվեն նոր օրենքներ, սահմանվեն նոր կարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել կամ նվազեցնել աղտոտվածության մակարդակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s