Ժառանգականություն, դալտոնիզմ, հեմոֆիլիա

on

Ժառանգական հիվանդություններ:

Մարդու ժառանգությունը ենթարկվում է մյուս կենդանի օրգանիզմների բնորոշ կենսաբանական օրինաչափություններին. շատ հատկանիշներ ժառանգվում են Մենդելի օրենքներով:
Ժառանգական հիվանդությունները կապված են և՛ մարմնական, և՛ սեռական բջիջներում կատարվող փոփոխությունների հետ:
Սեռական քրոմոսոմներում առկա են ոչ միայն համապատասխան սեռի հատկանիշների զարգացումը որոշող, այլև սեռի որոշման և սեռական հատկանիշների զարգացման հետ կապ չունեցող գեներ: Այն հատկանիշների ժառանգումը, որոնց գեները պարունակում են X կամ Y քրոմոսոմում, անվանում են սեռի հետ շղթայված ժառանգում:

Դալտոնիզմ

Դալտոնիզմը հիվանդություը ունի երկու տեսակ` բնածին և ձեռքբերովի: Բնածին գունակուրության բոլոր ձևերը փոխանցվում են ժառանգաբար: Կանայք են համարվում այդ հատկանիշի փոխանցողները:Ձեռքբերովի գունակուրությունը կարող է առաջանալ տեսողական օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ:
X քրոմոսոմում գտնվում է կարմիր և կանաչ գույների նկատմամբ կուրություն:
Մարդու աչքի ցանցաթաղանթի կենտրոնական մասում կան գունազգային ընկալիչներ՝ նյարդային բջիջներ: Այդ բջիջները ունեն 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր սպիտակուցային ծագում ունեցող պիգմենտը:
•առաջին պիգմենտը ընկալում է կարմիր գույնը,
•երկրորդը պիգմենտը՝ կանաչ գույնը,
•իսկ երրորդ պիգմենտը ընկալում է կապույտը:
Նորմալ գունային տեսողությամբ մարդիկ ունեն երեք պիգմենտները՝ կարմիրը, կապույտը, կանաչը, իսկ դալտոնիկների մոտ սրանցից մեկնումեկը պակասում է:

Հեմոֆիլիա

Հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվադնություն է, որի ժամանակ նկատվում է արյան մակարդելիության 8- րդ կամ 9- րդ գործոնների պակասություն:
Հիվանդությունը դրսևորվում է զանազան բնույթի խոռոչային արյունահոսություններով` հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային արյունահոսություններով, հետվնասվածքային և հետվիրահատական արտաքին արյունահոսություններով: Բուժման միակ միջոցը անբավարար գործոնի ներարկումն է:
Տարբերում են հիվանդության թեթև, միջին և ծանր ձևերը: Ծանրությունը կախված է մակարդման սպիտակուցի մակարդակից՝ մինչև 1 % ծայրահեղ ծանր, 1-3 % ծանր, 3-5 %, միջին ծանրության, 5 % և ավել թեթև ձևերը: Նորմայում այդ սպիտակուցների ակտիվությունը արյան մեջ կազմում է 70%-ից ավելին:

Մենդելի օրենքները (նյութ)

Դալտոնիզմ (տեսանյութ)

Հեմոֆիլիա (տեսանյութ)