Առաջադրանքներ

on

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար-խոյ,
էգ ոչխար-մաքի
արու այծ-նոխազ, ների
կառավարության ղեկավար-վարչապետ,
արու ձի-հովատակ
էգ ձի-զամբիկ,
կնոջ մայրը-զոքանչ,
ամուսնու մայրը-սկեսուր,
թոռան զավակը-ծոռ,
ոսկեղեն պատրաստող-ոսկերիչ:

2․Շարունակիր նախադասությունները․

Որախությունը կրկնակի է դառնում, երբ այն կիսում ես սիրելի մարդկանց հետ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և աստիճանաբար հեռանում տեսադաշտից։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե աշխարհում խաղաղություն տիրեր։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ եղանակն այդքան էլ տրամադրող չէ։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, միշտ ապահովում էր լավ տրամադրությունը միջավայրում։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա — Շտրաուս

Սկյուտարի սոխակ — Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ — Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Միսակ Մեծարենց

Սպիտակ տան տեր — Դոնալդ Թրամփ

4․Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմիր․

Աստծո գառ, Աստծո կրակ, Աստծո տուն, փա՜ռք Աստծո, Աստված մի արասցե։

Խորամանկ Վարազդատը Աստծո գառ ձևացավ տնօրենի առաջ, որպեսզի չպատժվի սխալ արաքի համար:
Փոքրիկ տղան այնքան աշխույժ և չարաճճի էր, որ նրան Աստծո կրակ էին ասում:
Յուրաքանչյուր սրբավայր՝ անկախ հավատքից, Աստծո տուն է համարվում:
Փա՜ռք Աստծո,-գոչեց մահվան ճիրաններից դուրս պրծած մարդը:
Աստված մի արասցե, վատ գուշակությունը իրողությունը դառնա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s