Այցելություն «Ոսկեվազ» գինու գործարան

on
«Ոսկեվազ» գինու գործարանի արտադրանքը
«Ոսկեվազ»-ը անձրևից հետո
Գինու համտեսում

Վերջապես այսօր այցելեցինք այդքան սպասված «Ոսկեվազ» գինու գործարան։ Այն գտնվում է Արագածոտն մարզի մի գողտրիկ անկյունում՝ Ոսկեվազ գյուղում։ Գործարանն ունի չքնաղ, հարուստ, սքանչելի, հագեցած, հրաշալի՝ մի խոսքով աննկարագրելի ու խենթացնող տեսք։ Առաջին հայացքից տեսքն այնպիսին էր, որ կարծես հայտվել էի միջնադարյան ժամանակաշրջանի ինչ-որ արքայական կամ իշխանական կալվածքում։ Ոգևորությունից մի տեսակ շնչահեղձ էի լինում, անասելի ապրումներ ունեցա հիասմունքից…
   Գինու գործարանը հիմնադրվել է 1932թ. և ունի հին պատմություն ու մշակույթ, որը տարիների ընթացքում զարգացել, կատարելագործվել է և հասել ամենաբարձր մակարդակի։ Գործարանը առաջին հերթին տարբերվում է իր դիզայնով, շինություններով, որոնք խնամվում և վերանորոգվում են մանրակրկիտ՝ ամեն մասնիկ պահպանելով։  Շրջեցինք գինիների արտադրամասերով, մառաններով, որտեղ պատրաստվում էին գինիները, ինչպես նոր՝ այնպես էլ հին կարասներով, ավանդություններով ու տեխնոլոգիաներով։ Ընկեր Արտակը աշխատելով «Ոսկեվազ» գինու գործարանում, կիսվեց իր փորձով ու հիշողություններով, նաև մի փոքր ներկայացրեց գինի պատրաստելու կարևոր բաղադրիչները։ Շրջելով ուշադիր ուսումնասիրեցինք տակառները, որը ի դեպ բերվում է Ղարաբաղից և Իջևանից, ծանոթացանք հին գինու պատրաստման մեթոդներին և վայելեցինք հին կարասների տեսքը։ Նշեմ, որ ամենամեծ կարասը մոտավորապես 6100 տարեկան է։ Հին կարասները այսօր էլ դեռ օգտագործվում են գինու պատրաստման մեջ և պահվում խնամքով։ Պահպանվել էին նախկին գինու խմորման անկյունները, որոնք այսօր արդեն դարձել են գործարանի թանգարանը, որտեղ էլ ծանոթացանք գինու մշակույթին։ Գործարանի պատերը իրենց ներսում կրում են երկար տարիների պատմությունն ու մարդկանց աշխատանքը։ «Ոսկեվազ» գինու գործարանը Հայաստանում առաջինն է, ով օգտագործում է խաղողի թառամեցման մեթոդը։ Նաև նշեմ որ գործարանի թե՛ զարգացման և թե՛ դիզայնի վրա աշխատել են 3 եղբայրներ, ովքեր 2004 թվականից հանդիսանում են գործարանի ներկայիս սեփականատերերը, և՛ ովքեր էլ վերածեցին և ծաղկեցրին գործարանը։
  Ամենավերջում տեղի ունեցավ գինու համտեսումը. ըմբոշխնեցինք անապակ սպիտակ գինի, որն ուներ ուղղակի անմահական համ և բույր։
Երկար սպասումս զուր չէր, քանի որ բոլոր սպասելիքներս արդարացված էին։ Ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեցին ուսուցիչներից՝ ընկեր Մարիամը, ընկեր Հասմիկը և ընկեր Արտակը, ովքեր մեր օրը ևս լցրեցին դրական լիցքերով և անչափ շնորհակալ եմ Ձեզ որ կաք։
  Իսկ վերջում կցանկանայի ասել, որ «Ոսկեվազ»-ն այնքան գրավիչ, դյութիչ և շլացուցիչ էր, որ ցանկություն չունեի վերադառնալու, հնարավորության դեպքում կբնակվեի այնտեղ՝ թեկուզ աշխատելու նպատակով, կհաձայնեի աշխատել ցանկացած մասնագիտությամբ ( թեկուզ մաքրուհի ) ։

Ֆոտոշարք
Ֆոտոշարք
Ֆոտոշարք
Փոքրիկ տեսանյութ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s