Սուրբ Սարգիս ծեսին ընդառաջ

on

Սուրբ Սարգիս տոնը նշվում էՍուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար հունվարի 18-ից փետրվարի 23ն ընկած հատվածում ՝ շաբաթ օրը: 2020 թ. այն կնշվի փետրվարի 8-ին, իսկ կրթահամալիրում ամսի 7-ին: Կրթահամալիրը պատրաստել է ծեսին ընդառաջ ավանդական աղի բլիթներ, որոնք կհյուրասիրվեն բոլոր ցանկացողներին: Ծեսը կանցկացվի Մայր դպրոցում, որտեղ կլինի նաև հյուրասիրությունը: Կլինեն ավանդական երգ ու պար նախատեսված բոլորի համար: Մի փոքր ներկայացնեմ ծեսի նշանակությունը, իմաստը և ավանդույթները։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s