Այսօր մենք հանդիպում ունեցանք Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի՝ պարոն Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտի հետ, ով խոսում էր իսպաներեն և հանդիպմանը ներկա էին իսպաներենի մասնագետները և ուսանողները։ Ես ևս մասնակցում էի ասուլիսին, որտեղ ներկայացրեցինք մեր մասին ու պատմեցինք մի փոքր քոլեջի մասին։ Մայր դպրոցը նույնպես ներկայացրեց հետաքրքիր նախագծեր։ Հյուպատոսը ներկայացրեց մի փոքր Ուրուգվայի մասին ու պատմեց իր անցկացրած օրերը Հայաստանում, կիսվեց իր տպավորություններով։ Ամբողջ ընթացքը անցնում էր իսպաներեն լեզվով և տիրում էր հաճելի մթնոլորտ։ Հյուպատոսին նվիրեցինք մեր քոլեջի արտադրած գինին, ինչի համար նա անչափ ուրախացավ։
Շնորհակալ ենք Սինյորա Բելլային՝ մեզ այս ամիսների ընթացքում մատչելի իսպաներեն սովորեցնելու համար։
