Դդմատոնը կրթահամալիրում

on

Այսօր օրս սկսվեց եկեղեցում, գնացինք եկեղեցի, երգեցինք եկեղեցական երգեր, որից հետո տիար Բլեյանը մի փոքր խոսեց ծեսի մասին, ներկայացրեց ծեսի իմաստը, նշանակությունը ու կրթահամալիրում ավանդություն դարձած Դդմատոնը։ Հետո  շտապեցինք քոլեջ, քանի որ մեզ հրաշալի օր էր սպասվում։ Քոլեջ հասանք ու անցանք դասերին, դասերը ավարտվեց ու շտապեցինք ավագ դպրոց, որպեսզի ներկայանանք մեր իսկ պատրաստած ուտեստներով։ Կրթահամալիրում բոլորը ներկայացնում էին իրենց պատրաստած դդումով ուտեստները։ Հյուրասիրության օր էր, կիթահամալիրը իր դռները բացել էր բոլորի համար։ Ուրախություն էր տիրում ամբողջ մայր դպրոցում։ Ծեսը սկսեցինք ավանդական, հայկական երգերով ու պարերով։ Սեղանները լի էին համեղ, անուշաբույր ու անուշահոտ ուտեստներով։ Այս ծեսերը, որոնք մենք նշում ենք կրթահամալիրում, շատ հաճելի և ուսուցողական են, քանի որ դրանց միջոցով մենք ծանոթանում ենք  մեր մոռացված ծեսերին ու մասնակից դառնում դրանց վերականգմանը։ Այդ տոներին բոլորը Սեբաստացի սաները մասնակցում են ուտեստների պատրաստմանը և հյուրասիրությանը։
   Եվս մեկ հրաշալի օրով համալրվեց իմ ուսանողական «արկղիկ»-ը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s