Իդեալական քաղաք-պետություն

on

Ինձ համար իդեալական պետության օրինակ է՝ Սինգապուրը, քանի որ նրանց նախագահը՝ Լի Կուան Յունը, կարողացավ ողջ մարդկությանը ապացուցել, որ կարելի է կատարյալ արդյունքների հասնել առանց արյունահեղության, պատերազմների, բռնությունների ու ջարդերի։
  30 տարվա ընթացքում Սինգապուրը վերջին կարգի երկրների շարքից թռիչք կատարեց ու հայտնվեց աշխարհի առաջատար եռյակի մեջ՝ ըստ երկրի ՀՆԱ ցուցանիշի: Այս երկրի նորագույն պատմությունն իրականում ուժեղ անհատի պատմություն է, ով կարողացել է հաղթահարել անհաշվելի թվով խոչընդոտներ և գտնել այն ճանապարհը, որը տանում է դեպի հաջողություն:
Այս փոքրիկ երկրի պատմությունը ցույց է տալիս, որ երկրի չափերը բոլորովին էլ ամենակարևորը չեն: Փորձեք պատկերացնել, Սինգապուրի զբաղեցրած տարածքն ընդամենը 714,3 կմ² է՝ շուրջ 40 անգամ փոքր Հայաստանից կամ ընդամենը 3,5 անգամ մեծ Երևանից:

Սինգապուր՝ քաղաք-պետություն

1867 թվականից սկսած Սինգապուրը Բրիտանական կայսրության գաղութ էր՝ մի փոքրիկ կղզի ծովային ճանապարհների խաչմերուկում՝ անգլիական ռազմաբազայով և փոքրիկ ադմինիստրատիվ հաստատություններով: Երբ Անգլիան սկսեց կորցնել իր ազդեցությունը աշխարհում, գաղութները սկսեցին անկախություն ձեռք բերել: Սինգապուրն ուներ երկու ճանապարհ՝ մնալ Մալազիայի կազմում, կամ անկախություն հռչակել: Նա ընտրեց երկրորդ տարբերակը:
  Սինգապուրի համար այդ փոփոխությունները վտանգ էին ներկայացնում, բայց նաև դուռ էին բացում նոր հնարավորությունների համար: Երիտասարդ երկիրը չուներ սեփական բանակ և այժմ ստիպված էր ինքնուրույն մրցակցել խոշոր հարևանների հետ:

Սինգապուր

Լի Կուան Յուն, ով արդեն երկրի վարչապետն էր, հրաշալի ստրատեգ էր և դիվանագետ: Նա լավ կապեր ուներ Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ և նրա ջանքերի շնորհիվ անգլիացիները հնարավորինս երկար մնացին Սինգապուրում, և վերջինս հասցրեց սեփական բանակ կազմել և Մեծ Բրիտանիայի օգնությամբ զինել այն: Իսկ հետ Լի Կուան Յուն բարեկամական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ, ով այդ տարիներին իր համար հենակետեր էր փնտրում ամբողջ աշխարհով մեկ: Սինգապուրը ստացավ խոշոր ներդրումներ երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

Սինգապուր

Չնայած այս ամենին՝ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները պնդում էին. Սինգապուրը չի կարող գոյատևել ինքնուրույն. այն չունի խմելու ջուր և անգամ շինարարական ավազ ստիպված է գնել հարևաններից: Երկրում չկար զարգացած տնտեսություն, մարդկանց մեծամասնությունը չուներ կրթություն, փոխարենը կային ամենատարբեր քաղաքական ուղղվածություններ՝ կոմունիստներից մինչև ազգայնականներ, և կար հարևան գրեթե բոլոր երկրների թշնամական վերաբերմունք: Իսկ ամենամեծ խնդիրը թերևս գործազրկությունն էր, որն օր օրի աճում էր: Սակայն, ինչպես ասում են, անելանելիությունը թերևս լավագույն ուսուցիչն է, և այն ստիպում է մարդկանց փոխել հանգամանքները: