Գրականությունից անցանք Վիլյամ Սարոյանի պատմվածքներից, որը ուսուցողական էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Հեղինակի այս պատմվածքը շատ խորիմաստ է, որ տարիքում էլ կարդաս, մի նոր բան սովորում ես։ Կարդալով այս պատմվածքը, հասկացա, որ կան տարբեր մարդիկ, կան տարբեր մտածելակերպեր և ամեն մեկին չէ, որ պետք է վստահես, բայց պատմվածքը նաև ուսուցանում է, որ կարիքի մեջ գտնվող մարդու հանդեպ պետք է լինես կամեցող, օգնող, և դիմացինի մասին մտածող, թեկուզ և անծանոթ։ Ես ուշադրություն դարձրեցի հաճախորդներին, որոնք իմ կարծիքով նկարագրում էին հասարակության մեջ գտնվող մարդկանց տեսակները։ Պատմվածքի երկու հերոսներն էլ տպավորիչ էին՝ տղան մարմնավորում էր չհուսահատվող և ուժեղ մարդկանց, քանի որ նա իր կյանքի առաջին և մեծ փորձությունը հաղթահարեց, իսկ բարմենը՝ ով օգնեց տղային, մարմնավորում էր կամեցող ու օգնող մարդկանց տեսակը։ Պատմվածքը վերջացավ փոքր-ինչ անհասկանալի, բայց դրական ու լուսավոր։