Սպիտակուցներ

on

Սպիտակուցներին այլ կերպ անվանում են պրոտեիններ։ Սպիտակուցները բջջի հիմնական օրգանական նյութերից են։ Նրանք կենսաբանական պոլիմերներ են, որորնց մոնոմերները ամինաթթուներն են։Սպիտակուցների կառուցվածքը բավականին բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի (թթվածին), C-ի (ածխածին), N-ի (ազոտ), H-ի (ջրածին), S-ի (ծծումբ) և որոշ տեսակներ նաև P-ի (ֆոսվոր) քիմիական տարրերից։ Սպիտակուցները միմյանցից տարբերվում են ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Սպիտակուցների մոլեկուլները կարող են լինել տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր և գնդաձև, դրանք իրենց հերթին ունեն կառուցվածքային  մակարդակներ՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային։
Մեր մաշկի գույնը, մկանները, օրգանիզմի աճը,ոսկրերի ամրությունը, տեսողությունը, մազերի որակը ու աճը պայմանավորված է սպիտակուցների քանակից։

https://youtu.be/4ri4kHlpT88