16.11.2019թ. ամբողջ կրթահամալիրը զբաղված էր հարիսայի ծեսով, և քոլեջը՝ նույնպես։ Օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ժամը 10-ին։ Բոլորս հավաքվեցինք և սկսեցինք երգել, որից հետո կարճ ելույթով հանդես եկավ տիար Բլեյանը ու վերջում կրթահամալիրի պատրաստած հարիսան օրհնվեց։ Մենք եկեղեցուց հետո շարժվեցինք դեպի քոլեջ ուրախությամբ, քանի որ սա մեր առաջին ծեսն էր, որին պետք է մասնակցեինք բոլորս։ Մենք պարեցինք հայկական պարեր, ընդունեցինք հյուրերին և նստեցինք սեղանի շուրջ՝ համտեսելու մեր իսկ պատրաստած թթուն և քոլեջի պատրաստած համեղ հարիսան։