Рубрика: Ճամփորդություն

Ճանապարհորդություն դեպի պատմական քաղաք՝ Գյումրի

19.10.2019թ. մենք այսօր քոլեջի տարբեր կուրսի ուսանողների և Պատվելի Թամարի հետ շարժվեցինք Գյումրի։ Ճանապարհը երկար էր, բայց հաճելի, քանի որ գնում էինք դարերի պատմություն ունեցող  չքնաղ քաղաք։ Երբ հասանք Գյումրի, առաջինը մտանք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը երկրաշարժից ավերվել էր գրեթե ամբողջովին և այսօր բավական բարվոք վիճակում է գտնվում, որովհետև ընթանում են վերականգնողական աշխատանքներ։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Հետո այցելեցինք Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, որտեղ ծանոթացանք նրանց կյանքին և նկարներին։

Քայլում էինք Գյումրու հին փողոցներով, որոնցով շատ տպավորված էի։ Շենքերի մեծ մասը կառուցված է եղել սև տուֆից, տարօրինակ է, բայց դա ոչ թե քաղաքին մռայլություն, այլ մի տեսակ արիստոկրատ երանգ էր տալիս։ Հուզված էի շատ, թե՛  Գյումրու տեսքից, թե՛ երկրաշարժի թողած հետքերից, և նոր վերակառուցված տեսքից։ Որոշ տեղեր պահպանվել էին սալապատ փողոցները, որոնց վրայով քայլելիս սիրտս թռթռում էր, կարծես հին Գյումրիում լինել։

Այցելեցինք Սև Բերդ, բայց առաջացած որոշ խանգարող հանգամանքների պատճառով, մեզ արգելեցին բարձրանալ։ Հետո ուղևորվեցինք Մարմաշենի վանական համալիր, որը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ պատմական տվյալների, կառուցվել է 998-1029թթ. Վահրամ Պահլավունիի կողմից։
 

Ուսումնասիրելուց հետո գնացինք դեպի Ախուրյան գետի ափ, որտեղ վայելում էինք նրա գեղեցկությունը։ Քիչ հետո բարձրացանք «Հեղնար աղբուր», որը կառուցվել էր ըստ համանուն վիպակի։
 

«Հեղնար աղբուր»
Ախուրյան գետ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s