Արատես, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛: Վանական համալիրը է տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում: Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն:

Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր։

Մենք քոլեջի խմբով գնում ենք եռօրյա ճամբար, որտեղ ավելի մոտիկից կծանոթանամ երեխաների հետ, կշփվեմ ու կանցկացնեմ լավ ժամանակ։ Եղանակը ցուրտ է, բայց իմ կարծիքով լավ միջավայրի հետ ավելի հաճելի կանցնի։