Սևանա լճի մասին հետաքրքիր նյութեր

on

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտալուրթ գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով:

Գաբրիել Գյուրջյան

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Հրաշք տեսարան Սևանա լճից

Ժողովրդական առասպելը նաև պատմում է, որ  Սևանա լճի ափին մոտ գտնվող  Ծովինար և Արծվանիստ  գյուղերի տարածքում քաղցրահամ  ջրի մի աղբյուր է եղել։ Այդ անմահական  ջուրը մարդիկ շատ խնայողաբար էին օգտագործում` խմելուց հետո անմիջապես փակում էին  ջրի ծորակը: Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս ջուր վերցնելուց հետո անփութորեն բաց է թողնում աղբրի ակունքը։ Մինչև լույս հոսած աղբրի ջուրը հոսում է, լցվում շրջակայքը, կորցնում է աղբրի ակունքը ու գոյացնում  մի լիճ: Առավոտյան ջրի եկած առաջին կինը, տեսնելով կատարվածը,  անիծում է անշնորհք հարսին։ Անեծքից նորահարսը   քար է դառնում։ Սակայն հետո  տեսնելով, թե իրականում այս լիճը ինչքան օգուտ է բերում  բնակչությանը,  անեծքով քարացած հարսի պատվին գյուղը կոչել են   Ծովինար:

Ծովինար գյուղ

Սևանի գրողների հանգստայն տունը՝ մոդեռնիստական ճարատարապետության գլուխգործոց

Calvert մշակութային, ճանապարհորդական ամսագրում Օուեն Հեդրլին բացահայտել է Սևանի գրողների միության հանգստյան տունը՝ անվանելով այն հայկական մոդեռնիստական ճարտարապետության գլուխգործոց:

Սևանում գրողների միության հանգստյան տունը, մեր օրեր

«20-րդ դարի խրյուշչովյան ճարտարտարապետության լավագույն նմուշներից մեկի ապագան այսօր անորոշ է»,-գրում է հեղինակը: Նա պատմում է, որ 1933-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամն այստեղ ամիսներ է անցկացրել՝ վայելելով 2000 մետր բարձրության վրա գտնվող լճի և Սևանավանքի գեղեցկությունը: Երեք տասնամյակ անց այստեղ է եղել նաև մեկ այլ խորհրդային գրող՝ Վասիլի Գրոսմանը, որին նույնպես անտարբեր չեն թողել Սևանի «մուգ կապույտ և անսահման ջրերը»:

Սևանի գրողների միության հանգստյան տան հյուրերը մինչև պատերազմը

«Թերակղզու բլրի վրա 9-րդ դարի վանքն է, որի պատերը կառուցված են սև և կարմիր քարերից, ինչով և կառուցված են մոտակա մյուս եկեղեցիները: Սակայն 1932-ին՝ հանգստյան տան նախագծման աշխատանքների մեկնարկի ժամանակ, ճարտարապետներ Միքայել Մազմանյանն ու Գևորգ Քոչարյանն ամենևին չեն ազդվել միջնադարյան վանքի ճարտարապետությունից»,-գրում է հեղինակը:

Թերակղզին, որտեղ հիմա հանգստյան տունն է, առաջ կղզի էր 

Ըստ Հաթերլիի՝ վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ, սակայն այն ունի նաև տխուր խորհուրդ, քանի որ ստալինյան բռնաճնշումների զոհերի նախագիծն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s